ԵՐԿԴԻՄԻ

ԵՐԿԴԻՄԻ
(-) NBH 1-0691 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c ա. διπρόσωπος biformis, biceps Ունօղ զերկուս դէմս, զերեսս, զկերպարանս. *Չորեքթեւեան եւ երկդիմիս, եւ մարմին մի, եւ գլուխ երկուս. Եւս. քր. ՟Ա: *Գազանք անծանօթք ... երկդիմիք, վեցձեռնիք. Խոր. աշխարհ.: *Մրջնառիւծս ասեն՝ թէ երկդիմի է, զմի ինչ ունելով ի մրջմանց, եւ մի ինչ դարձեալ յառիւծուց. Իսիւք.: *Մի՛ անջրպետեր ի մարդ առանձնապէս, եւ յաստուած բան, երկդիմի տպաւորելով մեզ զէմմանուէլ». այսինքն երկձայնեայ. Պրպմ. ՟Լ՟Է: ԵՐԿԴԻՄԻ. διπρόσωπος ըստ քերականաց է դերանուն, որ ընդ դիմի անձին ի մէջ բերէ եւ զդէմն իրին. զոր օրինակ իմ, մեր, իմոյ, մերոյ. *Ոմանք ածանցականք որպէս եւ ամենայն ստացականքն, որք եւ երկդիմիքն կոչին. Թր. քեր.: ԵՐԿԴԻՄԻ. διττός, δισσός duplex, geminus Երկատեսակ. երկպատիկ. կրկին. այլ եւ այլ. *Ձայնիս մերոյ երկդիմի ունելով զօրութիւն՝ յասելն եւ յերգելն: Երկդիմի է խոհականութեան տեսակ. է՛ որ ընդհանուր, եւ է՛ որ մասնաւոր: Երկդիմի է մահ, է՛ որ մարդոյ, եւ է՛ որ ոգւոյ առանձին: Երկդիմի անկուածս պայծառս զարդարէ. Փիլ.: *Զդրախտն երկդիմի է իմանալ, մինն շօշափելի եւ տեսանելի, եւ միւսն իմանալի. Յճխ. ՟Թ: *Յերկդիմի վշտացն ... մարդկան եւ դիւաց. Ոսկ. լուս.: *Զձորձս երկդիմիս գարշելիս մի՛ արկանիցես զքեւ». իբր յայլ եւ այլ նիւթոց, կամ խառն ի ձեւոյ արանց եւ կանանց. Ղեւտ. ՟Ժ՟Թ. 19: *Մի՛ զգենուցուս ձորձս երկդիմիս անկեալ. Կիւրղ. ղեւտ.: Մերթ՝ Երկկողմանի. *Էր ասեն երկդիմի (սանդուխք երուանդայ). որպէս զի մինն լիցի սպասաւորաց ... իսկ միւսն գիշերոյ եւ մարդադաւաց. Խոր. ՟Բ. 36: Դարձեալ՝ Անորոշ, ունակ կրկին հայեցուածոց հակառակաց. ներհական. խարդախ. *Անմեղութեամբ ոչ գիտացեալ զերկդիմի միտս թագաւորին: Գելոյր եւ տապալէր երկդիմի մտօք: Զիա՞րդ լուիցուք երկդիմի հրամանացդ քոց. Եղիշ. ՟Ա. ՟Բ. ՟Ը:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Смотреть что такое "ԵՐԿԴԻՄԻ" в других словарях:

  • ԲԱՆԱԿ — (ի, աց.) NBH 1 433 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c, 13c գ. παρεμβολή castra Միաբան բազմութիւն զօրու՝ ʼի չու, ʼի ճակատու, եւ ʼի կայանս. որպէս եւ Կարաւան ուղեւորաց. եւ Տեղի իջեւանելոյ. դադարք. ... *Ետես զբանակ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅԼԱԲԱՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0083 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c գ. ἁλληγορία, ἁλληγόρημα allegoria, figura, interpretatio allegorica Նմանաբանութիւն. առակ. ձեւ. նշանակ. բան խորհրդաւոր կամ գաղտնի իմաստիւք. եւ իմաստ խորին …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԲԱՒՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0122 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c գ. ἁπειρία, τὸ ἅπειρον infinitas, immensitas Անբաւն գոլ. անչափութիւն. անսահմանութիւն Աստուծոյ. ... *Ամենայն էիցս սկիզբն եւ վախճան՝ նախէն, բովանդակութիւն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԻՄԱՑԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0155 Chronological Sequence: Unknown date, 5c, 8c Նոյն ընդ ԱՆԻՄԱՑ ըստ ՟Ա նշ. *Ո՞վ իցէ որ այնչափ ապաշնորհ եւ անիմացական միտս ունիցի. Մանդ. ՟Ի՟Գ: Եւ ըստ ՟Բ նշ. *Անիմացական եւ անճառելի անսահմանութիւն. Դիոն. երկն. ՟Բ. յն. ἁνόητος որ է… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԿՈՒԱԾ — (ոյ, ոց.) NBH 1 0176 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 12c գ. որ եւ ԱՆԳՈՒԱԾ. ὔφασμα, συνυφή textura, contextura Ոստայնանկութիւն. եւ հիւսուած. ընդելուզումն. գործած. բանուածք .... եւ գործն անկեալ՝ հիւսեալ. բանած բան. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՁԿԱՆԱՄ — (ացայ, ցեալ.) NBH 1 0191 Chronological Sequence: Unknown date, Early classical չ. ԱՆՁԿԱՆԱՄ որ եւ ԱՆՁԿԱԼ. ποθέω, ἑπιποθέω desidero, concupisco Անձուկ ունել կամ կրել. կարօտանալ. ցանկանալ. փափաքել. ... *Ի մեկնել նորա՝ անձկանայ առ նա: Անձկացեալ եմ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐՕՏ — (ի, ից.) NBH 1 0386 Chronological Sequence: Early classical, 10c գ. νομή, βόσκημα pascuum, pastus (ʼի բայէս Արածել. որպէս յամաչելոյ՝ ամօթ, յաղաչելոյ՝ աղօթք.) Ճարակ. բուտ. նիւթ եւ դաշտ արածելի յանասնոց. եւ Արածումն. ճարակումն. ... *Խնդրել արօտս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԳԵԼՈՒՄ — (գելի.) NBH 1 0534 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c կ. ԳԵԼՈՒՄ գելի, Գելանիմ, գելայ. στρεβλόω Torqueo, contorqueo, distorqueo, στρέφω flecto, σπαράσσω lactero Արգելուլ եւ գալարել ʼի կապանս. պրկել. ոլորել. ճնշել.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԿԲԱՅ — (ի, ից.) NBH 1 0691 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 14c ա. ἁμφίβολος ambiguus, dubius որ եւ ԵՐԿԲԱՅԱԿԱՆ. Տարակուսական. յերկուանալի. ... *Ոչ մարթ գոյ ներանիւթել զերկբայն յերկբայէ: Ոչ կամէր զերկբայսն յերկբայիցն սահմանել. Անյաղթ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԿԲԱՆ — (ի, ից.) NBH 1 0691 Chronological Sequence: Early classical, 7c, 9c, 12c ա. δίλογος bilinguis, fallax Երկխօս. երկլեզու. խաբեբայ. ... *Նոյնպէս եւ զսարկաւագունս պարկեշտս, մի՛ երկբանս. ՟Ա. Տիմ. ՟Գ. 8: *Զերկբանսն եւ զերկխօսսն իբրեւ զհրապարականէծս ի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»