ԹՔԱՆԵՄ

ԹՔԱՆԵՄ
(թքի, թո՛ւք, թքեալ.) NBH 1-0824 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c, 13c չ. եւ ն. πτύω, ἑμπτύω spuo, despuo, conspuo, inspuo, sputo Թուք ʼի դուրս տալ, եւ արկանել ʼի վերայ այլոյ. թքնել. թիւքիւրմէք. *Եթէ հօր իւրոյ թքանելով թքեալ էր ընդ երեսս նորա: Թքցէ ընդ երեսս նորա: Թքին ընդ երեսս նորա: Թքեալ ʼի նա: Եթուք անդր (յունկն): Եթուք յաչս նորա: Եթուք ʼի գետին. Ղեւտ. ՟Ժ՟Բ. 14: ՟Ի՟Ե. 9: Մտթ. ՟Ի՟Զ. 67: ՟Ի՟Է. 30: Մրկ. ՟Է. 33: ՟Ը. 23: Յհ. ՟Թ. 6: *Թքէ՛ք յերեսս նորա. եւ թքին. Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Դ.: Նմանութեամբ, Մերժել անարգանօք. *Ձեռի ներէց լինէր թքանել անարգել զպաշտօնս նոցա. ՟Բ. Մակ. ՟Զ. 19: *Զվայելչութեամբ արհամարհեցին, եւ թքին զմեծութիւնս եւ զպատիւս. Կոչ. ՟Ժ՟Դ: *Օրինական խտրութիւնս ʼի բաց թքանեն. Մեկն. ղեւտ.: ԹՔԱՆԵԼ. Ի դուրս տալ, արտաքս արկանել զիմն ո՛ր եւ է օրինակաւ. ʼի բաց ընկենուլ. *Հրամայեցաւ ʼի տեառնէ վիշապ ձկանն, եւ եթուք զնա ʼի ցամաք. Յովն. ՟Բ. 11: *Յորոց սարսէինն, զնոսա թքեալ արտաքս ծովուն՝ մերկս անզէնս, անթաղս տեսանէին. Ոսկ. ես.: *Ծով ... թքանէ զփրփուրն արտաքս. Պիսիդ.: *Ի բաց թքանիցէք եւ ընկենուցուք ʼի մտաց. Ոսկ. մ. ՟Ա. 2: *Առաջին անկեալ սերմնն զայլսն իբրեւ զաւելորդս ʼի բաց թքանէ. Եզնիկ.: *Ի բաց տայ թքանել (հողոյ եւ ջրոյ) զմարմինս զոր կորուսին. Սարգ. ՟բ. պ. ՟Զ: *Ի բաց թքեր զդառնութիւն. Մաշկ.: *Զի մի՛ իսկոյն ʼի բաց թքցէ զծաղիկն գունոյն. Ոսկ. գծ.: կր. ԹՔԱՆԻԼ. կր. Թուք ընդունել. թքով անարգիլ, եւ ʼի բաց մերժիլ. *Սա է՝ որ ապտակեցաւ, սա է՝ որ թքաւ ընդ երեսս. Կոչ. ՟Ժ՟Բ: *Ի ձեռնադրութիւն գալոյ ʼի բաց թքցի. Կանոն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»