ԺՈՂՈՎԵՄ

ԺՈՂՈՎԵՄ
(եցի.) NBH 1-0836 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 11c, 12c, 13c ն. συνάγω congrego. Ի մի ժողով բերել կամ կոչել զբազմութիւն ցրուեալ. ʼի մի վայր հաւաքել զմարդիկ կամ զիրս. գումարել. կուտակել. ժողվել. ... *Ժողովեաց զամենայն արս տեղւոյն: *Ժողովեա՛ ինձ եօթանասուն այր ʼի ծերոցն իսրայէլի: Զամենայն զտուն հօր քո ժողովեսցես առ քեզ ʼի տունս յայս: Ժողովեաց զամենայն ժողովուրդ իւր, եւ բանակեցաւ: Ժողովէր զցրուեալս: զորդիսն աստուծոյ զցրուեալսն ժողովեսցէ ʼի մի: Բազում եւս զօրս ʼի շամրաացւոց ժողովեր. եւայլն: Կամ *Անդր ժողովէին ամենայն հօտք: Մինչ ոչ ժողովեսցին ամենայն հովիւք: Չեւ եւս է ժամ խաչանցս ժողովելոյ. եւայլն: Կամ *Յամենայն կերակրոց ժողովեսցես դու առ քեզ: Ժողովեցին զլորամարգին: Որ սակաւ ժողովեաց տասն քոռ: Ժողովեսցէ զցորեանն ʼի շտեմարանս իւր: Ուռկանի արկելոյ ʼի ծով, եւ յամենայն ազգաց ժողովելոյ. եւայլն: ԺՈՂՈՎԵԼ. συνάγω congrego. Ի մի հաւաքել. ամփոփել. ժողվըտել. ... *Կամեցայ ժողովել զմանկունս քո, զոր օրինակ ժողովէ հաւ զձագս իւր ընդ թեւովք: Ժողովեսցեն զընտրեալս նորա ʼի չորից հողմոց: Եւ էր ամենայն քաղաքն ժողովեալ առ դուրսն: Որ ժողովէն զձեզ աստուածո իսրայէլի: Ժողովեցան ʼի վերայ քո ազգք բազումք. եւայլն: ԺՈՂՈՎԵԼ. συλλέγω colligo. Քաղել. ընտրանօք հաւաքել. ... *Ժողովեցին զբարի բարին յամանս: Ժողովեսցեն յարքայութեան նորա զամենայն գայթակղութիւնս: Որպէս ժողովի որոմնն, ʼի հուր այրի: Երթայք ժողովեցէք ձեզ յարդ: Ժողովեսցեն զօր ըստ օրէն: Ժողովեսցես զպտուղ նորա: Հովուել ʼի բուրաստանս, եւ ժողովել շուշանս. եւայլն: *Ի վեր առեալ ժողովէր ʼի մախաղն զքարանցն ընգենլով զպատեհագոյնս. Պիտ.: *Քան զսերմանելն՝ ժողովելն է ախորժալի. Լմբ. ստիպ.: ԺՈՂՈՎԵԼ. συνάγω collego եւն. Ընդունել կամ ամփոփել ʼի տուն. հիւրընկալել. ասպնջական լինել. ... *Ոչ էր այր որ ժողովէր զնոսա ʼի տուն իւր. Դտ. ՟Ծ՟Թ. 15: *Օտար էի եւ ժողովեցիք զիս. Մտթ. ՟Ի՟Ե. 35. *տեսեալ զարջառ եւ զոչխար եղբօր քո մոլորեալս. . . ժողովեսցես զնա ʼի տուն քո. Օրին. ՟Ի՟Բ. 2: ԺՈՂՈՎԵԼ. συναθροίζω coacervo, congrego եւն. Համահաւաքել. համախմբել. ... *Ժողովեաց մովսէս զամենայն ժողովուրդ որդւոցն իսրայէլի: Ժողովեցան ʼի ելով տալ պատերազմ: Ժողովեաց յեփթայէ զամենայն արս գաղաադու: Գտին ժողովեալ զմետասանսն, եւ զորս ընդ նոսայն էին: Էին բազումք ժողովեալ, եւ աղօթս առնէին: Ժողովեաց զձեռագէտս արուեստին. եւայլն: Կամ Կուտել. *Ժողովեցան յիս տանջանք. Սղ. ՟Լ՟Դ. 15: *Ժողովեցան յիս սով եւ աղքատութիւն. Վրք. հց. ՟Ի՟Ա: *Դու տաս նմա յարկ. իսկ նա ժողովէ զքեզ յերկնից արքայութիւնն. Սարգ. ՟ա. պ. ՟Թ: *Տարաժամ մահուամբ զերծուցանէ, ըստ այնմ զոր գիրն ասէ, թէ յառաջ քան զչարն ժողովեսցի արդարն. Եզնիկ.: *Ժողովել առ ինքն զսուրբս իւր. Ագաթ.: *Ժողովող բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց. Ժմ.: Կամ Ամփոփեալ պէսպէս օրինակաւ. Ժողվըտել. ... *Թոյլ տալ եւ զմեքենայս քո քեզ ժողովել. Լմբ. համբ.: *Ի վերջում աւուր համառօտի լուծանէ ժողովեալ զիւր զկարծեցեալ ճաճանչն. Շար.: *Նա՝ (այսինքն արեգակն) ʼի հւսիսային կողմանէն զհարաւային ճանապարհ ընթանալով, երբեմն ժողովէ, եւ երբեմն լայնացուցանէ զչափ աւուրցն. ՃՃ.: *Առ իս ժողովեցէ՛ք ամենեւին զսիրտս ձեր. Վեցօր.: *Լռութեամբ ժողովէ մարդ ըզմիտս իւր: Զի ʼի զբաղմանց ժողովեալ ըզմիտս՝ դիւրաւ ուսցին: Փութալ ժողովել զմիտս ʼի ճապաղմանէ զգայարանացս. Վրք. հց. ՟Ե. Շ. մտթ.: Լմբ. սղ.: *Տկար մնաց է իմնալ թէ յերկինս երկնից նստեալ է, եւ ժողովեալ այն՝ որ չափէ զերկինս թզաւ. Վահր. երրդ.: ԺՈՂՈՎԵԼ. Բովնդակել՝ այլ եւ այլ օրինակաւ. *Ոչ կարեմք թուել զմեծութիւն եւ զգեղեցկուէիւն ուրուք, զբովանդակն այսու անուամբժողովեսք, մեծ փառս ունի ասեմք: Երիցս սուրբ ասացին, եւ ʼի մի տէր ժողովեցին. Գէ. ես.: *Երկոքին ʼի նոյն ժողովին. Անյաղթ պորփ.: *Եւ զի ժողովեսցուք եւ աացուք, ամենեքին խնդան եւ ուրախ են. Եւս. պտմ. ՟Է. 4: ԺՈՂՈՎԵԼ. συνάγω, συλλέγω, συλλογίζομαι colligo, concludo, ratiocinor Քաղել զհետեւութիւն. հաւաքաանել. իմատասիրել. մակաբերել. *Որ շուրջ զնովաւ են նկարագրեն, եւ որ ինչ ըստ նմա աղօտս ոմանս եւ տկարս, եւ այլ ինչ յայլմէ երեւմունս ժողովեմք. Առ որս. ՟Ե: *Ո՛չ է պարտ յերկբայելոցն ժողովել խորհուրդ, այլ ʼի խոստովանեցելոցն: Ապա ուրեմն ժողովի՝ վասն նորա (այսինք վասն մարդոյ) եղեալ անբանքն եւ անշունչքն: Եւ ժողովի բանս այսպէս. եթէ խառնուած մարմնոյ եւայլն: Եւ ժողովի յայսցանէ յոժարութիւն գոլ ցանկութեան խորհրդական. Նիւս. բն.: Կամ Ձեռնարկելով ստիպել, հաւանեցուցանել. ... *Եթէ կամեցեալ էիք ընդունել զհաւատն, առաւել ʼի գործոցն զձեզ ժողովեալ էի: Քանզի զնշանն ʼի բաց բառնալ ոչ ունէին, եւ ոչ կարացին, ուստի անտի ժողովէր զնոսա. Ոսկ. յհ. ՟Ա. 39. ՟Բ. 12: ԺՈՂՈՎԵԼ. Միաւորել յուղիղ միտս. որպէս դնել զերրորդութիւն անձանց ʼի միում բնութեան, եւ զկրկին բնութիւնս ʼի միում անձն բանին մարմնացելոյ. *Յերիս անձնաւորութիւնս բաժանեալ, եւ ʼի մի բնութիւն եւ աստուածութիւն ժողովեալ: Խոստովանիմք զերիս զայս անձնաւորութիւն ʼի աստուածութիւն ժողովեալ եւ միաւորեալ. Շ. թղթ.: *Աստուածութիւն եւ մարդկութիւն ժողովեալ ʼի տնօրինաբար. Պրպմ. ՟Լ՟Է: *Յերկուց բնութեանց ժողովեցաւ էմմանուէլ. Շ. թղթ.: Եւ Միաւորել չարաչար. այսինքն շփոթել. Խառնակել. մի ինչ առնել. *Սաբէլ լիբէացի՝ ʼի մի անձնաւորութիւն զերրորդութիւն ժողովեաց: Որ ʼի մի դէմս ժողովեց զերրորդութիւն. Շ. թղթ. եւ Շ. մտթ.: ԺՈՂՈՎԵԼ. Գումարել եւ բովանդակել զհաշիւ ժամանակաց. ... *Եթէ այնչափ հազարաց ամաց, որ ըստ նոցա ժամանակագրութեան ժողովին: Զժամանակ ամացն նոցա ժողովէ ʼի թիւ ամաց երից բիւրուց. Եւս. քր. ՟Ա: *առաջիկա ժամանակագրութինս ժողովէ ʼի յերրորդ ամէն սողոմովնի. եւայլն: Յելիցն յեգիպտոսէ մինչեւ զշինութիւն տաճարին ժողովին ամք ՟Նղ: Մինչեւ ցառաջին ամն կիւրոսի ժողովին ՟Ծ ամք: Ասող. ՟Ա. 2: *Ժողովին ʼի փոխմանէն ենովքայ ազգ երեք. ամք ՟Չծէ. Սամ. երէց.: ԺՈՂՈՎԵԼ. Յաւելուլ ընդ հարս. ամփոփել ʼի գերեզմանս նախնեաց, որպէս եւ հոգւով ընդ նախահարս. *Ժողովեմ զքեզ խաղաղութեամբ առ հարս քո. Եփր. մն.: Յաւելում զքեզ առ հարս քո, եւ ժողովեսցիս ʼի տեղւոջ քում յերուսաղէմ. ՟Դ. Թագ. ՟Ի՟Բ. 20: *Հանգեաւ նա, եւ ժողովեցաւ առ հարս իւր. ՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 31:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Полезное


Смотреть что такое "ԺՈՂՈՎԵՄ" в других словарях:

  • ՃԱՊԱՂՈՒՄՆ — (ղման.) NBH 2 0172 Chronological Sequence: Unknown date, 12c, 14c գ. σκεδασμός dissipatio, dispersio. Ճապաղելն, իլն. ճապաղք. ճապաղիք. ծաւանումն. զեղումն. մանաւանդ՝ ցնդումն. պատաղումն. *Արեան ճապաղումն արարին. Լմբ. իմ.: *Ճապաղումն եւ բաժանումն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»