ԼՈՒԱՑԱՐԱՆ

ԼՈՒԱՑԱՐԱՆ
(ի. աց.) NBH 1-0894 Chronological Sequence: Unknown date, 5c, 10c, 12c գ. ԼՈՒԱՑԱՐԱՆ λουτρόν lavacrum. որ եւ ԼՈՒԱՐԱՆ. Տերի աւ աման լուանալոյ կամ լուացման. աւազան. կոնք. եւ Գործի մաքրութեան. մաքրութիւն. ... *Լուացարանն՝ ըստ քահանայապետիցն, ուր նախ սրբեալք՝ ապա մտանէին ʼի սրբութիւնն. Լմբ. պտրգ.: *Առեալ սպասաւորին ʼի լուացարանէն ջուր եբեր նմա: Բերէին զնա յեկեղեցին, եւ դնէին լուացարան, եւ լուանային զձեռս ամենայն եղբարքն ʼի լուացարանն, եւ արկանէին զջուր լուացարանին ʼի վերայ նորա. Վրք. հց.: *Զարտասուսն՝ անմաքուր վարուցն լուացարան. Մամբր.: *Անլուանալի ներկման՝ մեղաց աղտեղութեանց լուացարան. Անան. եկեղ.: *Մկրտութեամբ աւազանին՝ քաւութիւն, եւ արտասուօք՝ լուացարան մեղաց. Լծ. կոչ.: *Սա (սուրբ հաղորդութիւնն) է լուացարան՝ զանուանքս (սրբոց) որ գրեցան. Գանձ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ԼՈՒԱՑԱՐԱՆ" в других словарях:

  • ԱՒԱԶԱՆ — (ի, աց.) NBH 1 0388 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c գ. Ընդունարան ջրոյ, իբր կոնք եւ կուր մեծ. կամ լուացարան. ջրշիղջ. նոյն ընդ թ. հաւուզ, հավզ՝ ապտան. որպէս եւ աւազան փոքր ասի՝ հավղէփ, գուռնա. իսկ յն. պէսպէս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԼՈԳԱՐԱՆ — (ի, աց.) NBH 1 0891 Chronological Sequence: 6c, 10c, 14c գ. λούτριον, λουτρόν lavacrum. Լուացարան. աւազան. բաղանիք. եւ Լուացումն. լոգանք. *Ըստ իւրաքանչիւր հոմերամ տեսակացն հասեալ ʼի տեղիս լոգարանացն. Պիտ. վերջբ: *Որ եւ լոգարան. Անան. եկեղ.: *Ոչ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԼՈՒԱԼԻ — (լւոյ. ԼՈՒԱԼԻՔ, լեաց.) NBH 1 0893 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 12c գ. ԼՈՒԱԼԻ ԼՈՒԱԼԻՔ. λουτρόν lavacrum, lavatorium տեղի լուանալոյ կամ լոգանալոյ. լուանալիք. աւազան. բաղնիք. ջերմուկք. լուացարան. բաղնիք. *Մովաբ յուսոյ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԼՈՒԱՐԱՆ — (ի, աց.) NBH 1 0893 Chronological Sequence: Unknown date, 8c, 13c գ. լուացարան. լոգարան. λουτήρ, λουτρόν pelvis, lavacrum. որ եւ ԱՒԱԶԱՆ, եւ ԿՈՆՔ. ... *սրբազան լուարանն էր ըստ օրինաց քահանայապետութեան. բայց այժմ քահանայապետին եւ քահանայիցն ձեռացն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»