ՄՐՄՆՋԵՄ

ՄՐՄՆՋԵՄ
(եցի.) NBH 2-0308 Chronological Sequence: Early classical, 10c, 11c ն. եւ ն. μελετάω mussito, murmuro ἑπᾴδω, κωμῳδέω , ἑκτραγωδέω cano, recanto ἁποκλαίω defleo եւն. Մրմունջ առնել. մռմռալ ընդ ունչս կամ իբրեւ զմունջ. յերգ առնուլ եւ հենգնել. հծծել. հեծեծել. ողբալ. մեղմաձայն հնչել. մնչել. շշնջել. եւ Քրթմնջել, տրտնջել. *Մրմնջեսցեն ʼի միասին, որպէս մրմնջեն ʼի միտս իւրեանց: Եւ ոչ այնպէս՝ որպէս ողբան ʼի մովաբ. մրմնջեսցես, եւ պատկառեսցես: Մրմնջեսցէ իբրեւ զլալիւնն յազերայ: Այս ամենայն է՝ զոր մրմնջէին զքէն առակօք. Ովս. ՟Է. 2: Ես. ՟Ժ՟Զ. 7: Երեմ. ՟Խ՟Ը. 32: Եզեկ. ՟Ժ՟Զ. 44: *Զվիշտսն աղերսիւ մրմնջօր: Զայս զերկոսեան խորհուրդս յամենայն վիշտս յանձինս մրմնջեալ՝ ցածուսցուք զտրտմութիւնն: Զի՞նչ քան զայն բերան ցանկալի կայցէ, որ զգիտիցէ թշնամանել, այլ զօրհնութիւնսն մրմնջել. Ոսկ. մ. ՟Ա. 13. եւ 10: ՟Գ. 25: *Զայս եւ յարտաքնոցն ոմն յերգ արկեալ մրմնջէ զիւր ոսոխ. Ոսկ. ես.: *Այսպէս մրմնջեն (այսինքն քաջ վերծանեն) հռետորացն մանկունք. Մագ. լ: *Որպիսիս ձայնս մրմնջեցից վհատեցուցիչս. Նար. ՟Լ՟Թ: *Առ մարդկօրէն խորհուրդսն, որ մրմնջեն մեզ, եթէ ոչ յօգուտ է հակառակ կալ ամենեւին ընդ դեւս. Եւագր. ՟Ի՟Գ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»