- ԲԱՐԱՒՈՐ
- (ի, աց.) NBH 1-441 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 9c, 11c գ. φλία, ὐπέρθυρον limen, superliminare Վերնասեմն. վերին մասն շրջանակի դրան. վերի շեմը. ... *Դիցեն ʼի վերայ երկուց սեղմոցն (կողմնականաց), եւ բարաւորին տանցն: Սրսկեսջիք զբարաւորաւն, եւ զերկոքումբք սեմովքն. Ել. ՟Ժ՟Բ. 7. 22. 23: *Զդրունս եւ զսեամս հանդերձ բարաւորօք. Մագ. ՟Ժ՟Ա: *Բարաւոր՝ դրան վերի սեամն է. Լծ. նար.: Իսկ ՃՃ. Զքր. կամ Աթ. խչ. գրի. *զերկոսին բարաւորիսն եւ սեամսʼʼ. փոխանակ գրելոյ, զերկոսին սեամս, եւ զբարաւորսն:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.