ԳՈՌՈԶԱՆԱՄ

ԳՈՌՈԶԱՆԱՄ
(ացայ.) NBH 1-0572 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 10c, 14c չ. ἑπαίρομαι efferor, effero me, περπερεύομαι perperam vel temere ago, ostento Փքանալ. բարձրամտիլ. խրոխտալ. ամբարհաւաճիլ. պերճանալ իշխանութեամբ. բան կամ մեծութիւն ծախել. ... *Զառաջնորդն մի՛ գոռոզանալ պատուովն: Զն՞նչ է գոռոզանալն. ամենայն որ ոչ վասն պիտոյից, այլ վասն պաճուճանաց առեալ, գոռոզութեան ունի ամբաստանութիւն. Բրս. հց.: *Կարօղք են գոռոզանալ ʼի վերայ երկրորդացն եւ երրորդացն բարեաց. Փիլ. լին.: *Գոռոզանայր, եւ գոռալով հողմն հանէր. Եղիշ. ՟Ա: *Ուրացութեամբ գոռոզացեալ ամբարհաւաճէին: Զտարակուսանս գոռոզացեալ ստահրացւոյն: Ի ժամանակս գոռոզացելոյ թշնամւոյն. Փարպ.: *Ի գոռոզացեալ մարմինս, որք ոչ երբէք պարանոց ինքեանց արարչին խոնարհեցուցանէին. Կիւրղ. ղկ.: *Փքացայ, վերացայ ... գոռոզացայ, բարձրացայ. Նար. ՟Ե: *Ոմանք գոռոզանան, եւ կէսք ընդ նոսա նախանձին. Երզն. մտթ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»