- ԴԻՒԹԵՄ
- (եցի.) NBH 1-0629 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c ն. եւ չ. ἑπᾴδω incanto, μαντεύομαι vaticinor Կախարդել, հմայել. գուշակել ստութիւնս ըստ ըղձից, կամ սուտ մարգարէանալ. թովել. շշնջել դիւական կարգացմամբք. *Դիւթիցէ զդիւթութիւն: Դիւթեցին դիւթութիւնս. Օր. ՟Ժ՟Ը. 10: ՟Դ. Թագ. ՟Ժ՟Է. 17: *Դիւթեա՛ ինձ վհկաւդ. ՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 8: *Ի գիշերի դիւթեցի, կամ այլ ինչ յանցեայ. Կոչ. ՟Ժ՟Ե: *Իբրեւ ընդ քուն ոք, եւ կամ անուրջ յարթնութեան երազանալով դիւթեաց զոտ. Պղատ. օրին. ՟Է: *Դիւթեն եւ կախարդեն. Լմբ. իմ.: *Որ լոկ դիւթեն, եւ ոչ կախարդեն, իշխանութիւն լիցի քահանային խանձել եւ մրել. Կանոն.: *Հանեալ էր զդեւն յաղախնոյ անտի, որ դիւթէրն շրջէր. Եփր. ՟գ. կոր.: *Դիւթեաց՝ թէ պատերազմ լինելոց է. Եւս. պտմ. ՟Ե. 16:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.