- ԵՐԵՍՆԱՄԵԱՆ
- (մենի, ից.) NBH 1-0676 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 12c, 13c ա.գ. եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին. *Զերեսնամեայ մկրտութիւնն ի բարիոք պէտս լուծին. Լմբ. պտրգ.: *Երեսնամեայ մկրտիլ. Յհ. իմ. ատ.: *Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). Փիլ. նխ. ՟ա.: *Հերակղիտոս՝ ազգ կոչէ զնա (զերեսուն թիւն), ասելով, յերեսնամենի մարդոյ կարել պապ լինել. Փիլ. լին.: *Պապ կարէ լինել երեսնամենի. Վրդն. ծն.: *Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. Եփր. ծն.: *Քահանայս երեսնամիս. Կանոն.: *Պարտ է երեսնամին անթերի մնալ. Շ. թղթ.: *Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. Յիսուս որդի.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.