ԶԱՅՐԱՆԱՄ

ԶԱՅՐԱՆԱՄ
(ացայ.) NBH 1-0711 Chronological Sequence: Early classical, 5c, 10c, 12c չ. ἁγανακτέω, θυμόομαι, ὁργίζομαι , ἑξίστημι, ἑκκήνουμαι indignor, furo, irascor եւն. Սաստիկ բարկանալ, սրիլ ʼի ցասումն. սրտմտիլ. կատաղիլ. դառնանալ սրտիւ. դժկամակիլ. զչարիլ. խիստ սրդողիլ, տաքնալ, տակնուվրայ ըլլալ, դժարը գալ. ... *Մի՛ զայրանայցէք ինչ ʼի ճանապարհի. Ծն. ՟Խ՟Է. 23: *Եւ զայրացաւ անձն արքային ասորւոց վասն բանին այնորիկ. ՟Դ. Թագ. ՟Զ. 11: *Սկսան իշխանք զայրանալ ʼի գինւոյ. Ովս. ՟Է. 5: *Սո՛ւր սո՛ւր, սրեա՛ց եւ զայրացի՛ր. Եզեկ. ՟Ի՟Ա. 9: տե՛ս եւ Իմ. ՟Ժ՟Բ. 27: Ես. ՟Գ. 8: ՟Ժ՟Գ. 13: *Զայրացեալք նմա. Փարպ.: *Լոյսն բնութեամբ զանկուածոյ հողոյս զայրացեալ. Նար. ՟Ի՟Գ: Կամ Նեղիլ սրտի, դժուարիլ. վշտանալ, մինչեւ յոգւոց հանել, մռնչել. (պէս պէս բացատրեալ ʼի յն.) Տե՛ս Յհ. ՟ժա. 33: Մրկ. ՟ը. 12: Գծ. ՟ժզ. 18: ՟ա. թգ. լ. 6: ԶԱՅՐԱՆԱԼ. Սաստկանալ ախտից եւ հիւանդութեանց. որ եւ ասի ԶՕՐԱՆԱԼ, ԱՃԵԼ. յն. պէսպէս. ... *Չէր ինչ օգտեալ, այլ եւս առաւել զայրացեալ. Մրկ. ՟Ե. 26: *Միով միով ցաւովք ʼի վերայ հարեալ մարմնոյն զայրացելոյ. ՟Բ. Մակ. ՟Թ. 11: *Զայրացաւ վէրն: Տե՛ս զայտումն թունիցն, թէ ո՛րքան զայրացաւ. Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.: Եւ Սաստկանալ յուզմանց ծովու, կամ բարձրանալ գետոց. (յորմէ Գարնանազայր). *Զաշխարհ իւրայովքս պատկեր ծովու ծփեալ ʼի բազմաց ... ախտիւ զայրացեալ, մեղօք պղտորեալ. Նար. մծբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»