- ԶԱՆԳԱՆԵՄ
- (գի, գեր, գեալ.) NBH 1-0712 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 11c, 12c - ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել.) Խառնել եւ զօդել ʼի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել. *Շօթաբաղարջս զանգեալ իւղով: Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով: Նաշհւոյ զանգելոյ իւղով: Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. Ել.: Ղեւտ.: Թուոց. եւ այլն: *Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. Եւս. քր. ՟Ա: *Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով: Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է.) Փիլ.: *Զմանրամազ փոշիացեալ հողս ջրոյն խոնաւութեամբ զանգանէ. Եղիշ. ՟Բ: *Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. Ոսկ. եփես.: *Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. Ճ. ՟Ա.: *Եւ ʼի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին: Յաղագս գարշելի ʼի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. Բրս. գորդ. եւ Բրս. չար. *Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. Սարգ. ՟ա. պետ. ՟Է: *Տգիտութեամբ զանգեալ. անդ. ՟Ը: *Ամենայն կեանք մեր պղծութեթեամբ զանգեալ գտանին. Ոսկ. յհ. ՟Ա 8: *Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. Պղատ. տիմ.: Տե՛ս եւ ԶԱՆԳԱԿԵԼ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.