- ԶՈՒԱՐՃԱԿԻՑ
- (-) NBH 1-0744 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 8c, 9c, 12c ա. συναγαλλιαζόμενος simul laetitia gestiens Ուրախակից. խնդակից. *Ո՞ւր բարեւամքըն զուարճակիցք. Շ. եդես.: *Ամբարեա՛ ʼի շտեմարանս քո, եւ զուարճակից արա. Լմբ. սղ.: *Բազմատեսակ աստուածային առաքինութեանցն է զարդ զուարճակից (եղելոց) հոգւոյն. Նիւս. երգ.: *Հաւատամ եւ նոցա՝ զուարճակից (մեզ) լինել եւ տօնակից այսօր. Ածաբ. ծն.: *Յորդորէ տօնակից լինել եւ զուարճակից. Խոր. հռիփս.: *Որպէս զի լինիցիք զուարճակիցք պատշաճագոյն եւ դուք իմում զարմանալի տեսութեանց. Պիտ.: *Յաւուրս ուրախութեան զուարճակից եղաք սոցունց. Ճ. ՟Ա.: Կամ εὕδιος serenus Պարզ եւ պայծառ. զուարճախառն. *Աչք մերձենալով առ սիրելին՝ յառաջագոյն աւետիս տայ զմտերմութեանն զախտ՝ զուարճակից եւ խաղաղուտ հայեցուածօք. Փիլ. իմաստն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.