ԸՄԲՈՇԽՆԻՄ

ԸՄԲՈՇԽՆԻՄ
(եցայ.) NBH 1-0762 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 13c, 14c հ. ԸՄԲՈՇԽՆԵՄ ԸՄԲՈՇԽՆԻՄ. ἁπολαύω, ἁπόνυμι fruor (իբր համբէշխուն, այսինքն հաղորդ սեղանոյ լինել. ի պ. բէշխուն, սեղան, սուֆրա.) Վայելել ʼի սեղան կերակրոյ կամ յուտելիս. որպէս զմայլիլն է առաւել վայելել յըմպելիս. եւ Առնուլ զճաշակ եւ զհամ ուտելեաց. եւ նմանութեամբ՝ Ճաշակել եւ վայելել յամենայն բարեաց. ʼի կիր արկանել ախորժանօք. վարել ըստ հաճոյս. ժառանգել. ... *Զիւրոյ սերմանցն բերս ըմբոշխնեսցէ պտուղ զմահ. Պիտ.: *Ոչ փշրեցեր զպարս ատամանցս յըմբոշխնելն զքեզ անսահմանելի: Որ տաս պատանեկաց աղորիս ըմբոշխնելիս. Նար. ՟Ե. եւ ՟Կ՟Գ: *եւ սուրբ խորհուրդն, որ ճաշաժամն կոչի ... նախ զանձինսն զգեստաւորել Աստուծոյ արժանաւորին, եւ ապա զայս ըմբոշխնել. Ճ. ՟Թ.: *Զի եւ աստ ըմբոշխնիցեմք զբարիսն զգուշութեամբ, եւ անդ վայելիցեմք ʼի փառսն. Ոսկ. մ. ՟ա. 24: *Զի ոչ միայն զերկիրս, այլ եւ զերկնից մեծութիւն առեալ ըմբոշխնեսցես. Գիւտ թղթ. առ վաչէ: *Ըմբոշխնել, ընբոշխնել, կամ ընդբոշխնել. վայելել, ուտել, ճաշել, մաշել. Հին բռ.: Եւ եւս ասի նմանութեամբ. *Ադոնիա վասն զի գողեաց զթագաւորութիւնն, ոչ ըմբոշխնեաց եւ վայելեցաւ ʼի թագաւորութեան իւրում. Մծբ. ՟Ժ՟Թ: *Զթագաւորութիւնդ՝ զոր ունիս, մի՛ ըմբոշխնեսցես: Ի պատճառս դորա ըմբոշխնէք դուք զթագաւորութիւնդ ձեր. Եփր. թագ.: *Ո՛չ զարծաթն ըմբոշխնեաց, եւ ո՛չ ʼի կեանս աշխարհիս վայելեաց. Ոսկ. մ. ՟Գ. 32: *Ըմբոշխնել զստացուածոցն առաւելութիւն: Զգձձատեսակս ըմբոշխնեցի եպերանս: Ամենուստ տագնապաւ վշտաց ըմբոշխնեցայ զանբարեքավայելուչն պատիւ. Պիտ.: *Անշնչանայր Ղազարոս, եւ զգերեզմանականացն ըմբոշխնելով կերպ (այսինքն ճաշակելով զմահ) փոխեալ լինէր ʼի կենդանութենէն. Սհկ. կթ.: *Վարձս ըմբոշխնէք: Իմանալ զփառս գործոցն՝ զոր ʼի մարդկանէ ըմբոշխնեցին. Երզն. մտթ.: *Յետ խոնարհութեանն ըմբոշխնեսցէ զպսակն բարձրութեան. Վանակ. յոբ.: *Ոչ անկատար հասակաւ, եւ ոչ ʼի ծերութեան ըմբոշխնէ բնութիւն մեր զզուարճութիւն աստեացս. Ճ. ՟Թ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Смотреть что такое "ԸՄԲՈՇԽՆԻՄ" в других словарях:

  • ԸՄԲՈՇԽՆԵՄ — (եցի.) NBH 1 0762 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 13c, 14c ն. ԸՄԲՈՇԽՆԵՄ ԸՄԲՈՇԽՆԻՄ. ἁπολαύω, ἁπόνυμι fruor (իբր համբէշխուն, այսինքն հաղորդ սեղանոյ լինել. ի պ. բէշխուն, սեղան, սուֆրա.) Վայելել ʼի սեղան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»