- ԹԵԼԱԴՐԵՄ
- (եցի.) NBH 1-0805 Chronological Sequence: Unknown date, Early classical, 9c, 10c, 12c ն. συμβουλεύω, παραινέω, ὐποτίθημι , θέλγω suggero, dicto, hortor, demulceo որ եւ ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուշ առնել. խրատ տալ. յորդորել. ազդել. քաջալերել. ամոքել. հրապուրել. զեկուցանել. ʼի միտս արկանել. տուն տալ, միտքը բան ձգել, անկկաճը կամ բերանը դնել. ... *Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել: Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. Ագաթ.: *Զօգտակարսն՝ նմա վնասակարս թելադրեալ կարծեցուցանիցէ. Եզնիկ.: *Ըստ թելադրելոյն Պօղոսի: Ազդեցմամբ այսու թելադրեալ, եւ այլն. Նար. կ. եւ Նար. մծբ.: *Թելադրել զբան խորհրդեան ձերոյ: Թելադրեալ զօրասցի անձն քո. Զքր. կթ.: *Որքան ինչ միանգամ գրեցին, հոգին էր՝ որ թելադրէր ʼի շրթունս նոցա. Սարգ. ՟ա. պետ. ՟Բ: *Զանձինս նոցա թելադրեալ՝ ասէ ցնոսա, ուրա՛խ լերուք: Թելադրէր զանձն իւր, միայն աղօթից եւ ընթերցմանց Սուրբ Գրոց պարապելով. Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.: *Դոյզն ինչ բանիւք պատմութեանս թելադրել առʼի գիտութիւն լսողացդ. Նանայ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.