ԹԵՒԱԾԵՄ

ԹԵՒԱԾԵՄ
(ծեալ.) NBH 1-0808 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 13c ն.չ. ԹԵՒԱԾԵԼ. Ածել՝ այսինքն շարժել զթեւս առ ʼի թռչել. վերաթեւել. եւ Թեւակոխել. կրթիլ. թեկն ածել, բուռն հարկանել. *Ոյց թեւածեալ փութապէս ճախրէին՝ հասանել ʼի տեղիս լոգարանացն. Պիտ.: *Թեւածեալ թռուցար յանմարմին աշխարհի (աշխարհն). Եղիշ. միանձն.: *Թեւածեալ յեթերայինն բարձր խորան. Երզն. լս.: *Որոց ուսեալ, եւ թեւածելով ընդ նոսա տղայոց՝ զամս սակաւս. Խոր. ՟Գ. 52: Իսկ Ճ. ՟Ա. *Մորթ փղաց ոչ թեւածի իբրեւ զայլ գազանացʼʼ. իմա՛, զբռամբ ածիլ, ʼի բուռն անկանիլ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»