- ԺԱՄԱՏԵՂ
- (ի, աց.) NBH 1-0830 Chronological Sequence: Unknown date, 12c, 13c, 14c գ. ԺԱՄԱՏԵՂ ԺԱՄԱՏԵՂԻ. Տեղի ժամ ասելոյ. եկեղեցի. մատուռն. աղօթարան. աղոթք ընելու տեղ, ժամ. *Ժամատեղ եդիք, աղօթս կարգեցիք. . . Ծոյլ ժամատեղաց, սիրող հեշտ կենաց. Գանձ.: *Քակեցան ժամատեղք, արհամարհեցան քահանայքն. Ուռհ.: *Ջերմն ʼի ժամատեղն երթալ, եւ ʼի վկայիցն ʼի տօնն եւ ʼի յիշատակն. Ոսկիփոր.: *Վարդապետն մեր վանականն՝ սիրող սրբոց եւ սրբութեանց, խաչին եւ եկեղեցւոյ, ժամատեղաց եւ ժամարարաց, քահանայից եւ կրօնաւորաց. Մաղաք. աբեղ.: *Խրատ ժամատեղաց. Տօնաց.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.