ԺՈՒԺԿԱԼԵՄ

ԺՈՒԺԿԱԼԵՄ
(եցի.) NBH 1-0839 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 12c չ. ὐφίσταμαι subsisto, sustineo. Ժոյժ ունել. համբերել. տանել. տոկալ. դիմանալ. ... *Նախանձն եւ ոչ իմիք ժուժկալէ. Առակ. ՟Ի՟Է. 4: *Ոչ ժուժկալեսցէ ʼի նոցանէ եւ ոչ մի ոք առաջի ձեր. Յես. ՟Ժ. 8: *Ժուժկալել դժոխըմբերելի քրձի կամ քաղցոյ, փորձութեանց, տանջանաց, կամ առ ʼի բառնալ զծանրութիւն. Յհ. կթ.: Շ. թղթ.: Շար.: Վրք. հց. Վեցօր.: *Խափանեաց յաւելորդացն, յասել մի՛ շնար. . . մի՛ ցանկար ընչից ընկերի քո. . . եւ յայս ժուժկալելս տայ աստուած մեզ զօրութիւն. Լմբ. իմ.: ԺՈՒԺԿԱԼԵԼ. καρτερέω forti animo sum, perduro ἑνισχύω invalesco. Զօրանալ. պնդիլ. պինդ կալ. *Ժուժկալեցի իբրեւ զծննդական. Ես. ՟Խ՟Բ. 14: *Մինչեւ յե՞րբ ժուժկալեալ՝ եթէ ահա համբերեցից. Յոբ. ՟Բ. 9: *Զի ժուժկալեցեր ընդ աստուծոյ, եւ ընդ մարդկան զօրաւոր լիջիր. Ծն. ՟Լ՟Բ. 28: *Ժուժկալեաց ընդ հրեշտակին եւ զօրացաւ. Ովս. ՟Ժ՟Բ. 4: *Զօրքն կալ տեւել ժուժկալել ընդդէմ նոցա ոչ կարէին. Արծր.: ԺՈՒԺԿԱԼԵԼ. προσκαρτερέω tolero, persevero Պնդիլ ʼի պահս, կամ յաղօթս եւ յալ իրս. յերկարել. հանապազորդել. *Որք գերազանց պատուիրանին՝ քան զբնութիւնս ժուժկալեցին. Յս. որդի.: *Ընդ ժուժկալեալն գոյական յաւէժութեան երկարաձիգ ամանակաւ. Պիտ.: *Այնչափ ժուժկալեցին առ նա կեալ, մինչ պակասեցին կերակուըքն. Իգն.: ԺՈՒԺԿԱԼԵԼ. ἑγκρατέω, ἁπέχω abstineo. Պահել զանձն կամ արգելուլ կամաւ ʼի պէսպէս իրաց. հրաժարել. ... *Ի գինւոյ ժուժկալել. Եզնիկ.: *Ժուժկալեսցեն ʼի սրտմտութենէ միանձունք զգուշանալով. Նեղոս.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ԺՈՒԺԿԱԼԵՄ" в других словарях:

  • ԳՕՏԷԿՌԻՒ — ( ) NBH 1 0588 Chronological Sequence: Unknown date, 9c, 11c, 12c ԳՕՏԷԿՌԻՒ ԼԻՆԵԼ. որ եւ ԳՕՏԷՄԱՐՏԻԼ. Ըմբշամարտիլ. մենամարտիլ. գիրկ ընդ խառն կռուել. ... *Յակոբ վասն գօտէկռիւ լինելոյ ընդ աստուծոյ երանի. Ոսկ. ի կոյսն.: *Գօտէկռիւ լինէր յայնմ գիշերի.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԴԷՄ — (դիմի, մաւ. մանաւանդ՝ Դէմք, դիմաց, մօք.) NBH 1 0611 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. ԴԷՄ մանաւանդ՝ ԴԷՄՔ. պ. տիյմ, տիյմէր, տիյտար, տիտար. πρόσωπον vultus, facies, os Առաջք գլխոյ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԺՈՒԺԿԱԼԻՄ — (եցայ.) NBH 1 0839 Chronological Sequence: Unknown date, Early classical ձ. Նոյն ընդ վ. (=ԺՈՒԺԿԱԼԵՄ) ըստ ամենայն առման. *Պէսպէս վշտաց ժուժկալեցայ. Գանձ.: *Զօրասցի ժուժկալեսցի (ցօղունն) առ ʼի բառնալ զծանրութիւն հասկաց. Վեցօր. ՟Ե: *Նեղութեան… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»