ԼԼԿԵՄ

ԼԼԿԵՄ
(եցի.) NBH 1-0888 Chronological Sequence: Early classical, 5c, 10c, 11c, 12c ն. μαστιγόω flagello σκύλλω vexo παρενοχλέω perturbo, molestiam fero ταπεινόω humilio եւայլն. (արմատն է Լլուկ, ʼի յանգս բարդութեանց). Խոշտանգել. տանջել. չարչարել. նեղել. աշխատ կամ նկուն առնել. չարչըկել. ... *Լըլկեսջիք զանձինս ձեր: Լլկեաց զնոսա եգիպտոս: Յոյժ լլկեաց զնա (դեւն): Զի՞ լլկեցեր զիս՝ ելանել ինձ: Ոչ ոք իցէ՝ որ լլկիցէ զնա. Ղեւտ. ՟Ժ՟Զ. 29: ՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 15: Երեմ. ՟Խ՟Զ. 27: *ՈՐ լլկենն զձեզ եւ հալածեն, եւ լլկեն չարաչար: Ի լլկեն զմեզ չար խորհրդովք. Մանդ. ՟Ա: Լմբ. սղ.: *Իմոց լլկողաց: Կրից լլկողաց. Նար. ՟Ծ. ՟Կ՟Ը: *Ոչ զայնոսիկ՝ որ լլկիցինն, այլ զայնոսիկ՝ որ լլկիցենն, համարի ողորմելիս. Ոսկ. ես.: *Այնու՝ որովկարծէին, եթէ լլկեցաւ ժջշմարտութիւնն, առաւել պայծառանայր. Ոսկ. յհ. ՟Բ. 12: Եւ Բռնաբարել՝ ապականել զաղջիկ կամ զկին. որ եւ ասի ՏԱՌԱՊԵՑՈՒՑԱՆԵԼ. ըստ յն. խոնարհեցուցանել. *Լլկեցեր զնա: լլկեաց զկին ընկերի իւրոյ. Լլկեցին զնա: Պղծութեամբ զդաշտանն լլկէին ʼի քեզ. Օր. ՟Ի՟Ա. 14: ՟Ի՟Բ. 24: Դտ. ՟Ժ՟Թ. 25: Եզեկ. ՟Ի՟Բ. 10:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»