- ԽԵԹԿԻՉ
- (-) NBH 1-0937 Chronological Sequence: Unknown date, 10c, 12c, 13c ա. Որ խեթկէ. խայթիչ. ընդոստուցիչ. դրդիչ. խթօղ, խոթօղ, զարնօղ, դրդօղ. *զայս եղջիւր խեթիչ մոլի գոռոզին յեսանեալ սրեցեր: Խեթկիչ եղջերօք. Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. խչ.: *Մարմինս օգնական, եւ զգայութիւնս խեթկիչ մեղաց առնելով. Լծ. կոչ.: *Օգտակար է թշնամանելն՝ թմբրեցելոցն ʼի սխալանս, եւ խեթկիչնոցին: Ամենայն բանք սորա խեթկիչք են, եւ զարթուցիչք իմաստնոց. Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ.: *Մովսէս եւ ահարոն զօրութիւնք էին ժողովրդեանն, խեթկիչ հակառակորդացն. Երզն. ՟ժ. խորան.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.