ԽՈՑԵՄ

ԽՈՑԵՄ
(եցի.) NBH 1-0982 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 11c, 12c ն. պ. խաւդէն. ἑκκεντέω, ἁποκεντέω transfigo, configo, compungo τιτρώσκω , τραυματίζω vulnero. Խոց դնել. վիրաւորել. հարկանել սրով. գեղարդեամբ, նետիւ, խայթոցաւ, եւայլն. զարնելով՝ խօթելով՝ խոցել. ... *Եթէ էր սուր, խոցեալ էր իմ զքեզ: Առեալ գեղարդն խոցեաց զերկոսին: Տիգաւ խոցեաց զկողս նորա: Խոցեաց զնա պատանին իւր (սրով): Խոցեա՛ զիս դովաւ: Հայցեցին ʼի նա՝ յոր խոցեցինն: Զոր խոցեցին: Ցուպն եղեգնայ ջախջախեալ խոցիցէ զնա. եւայն: *Նետիւք խոցել զիմ թշնամին. Յիսուս որդի.: *Համբառնայր յերկինս իշխանաբարմարմնովն խոցելով. Շ. բարձր.: Գուցէ ընդ ոմանց ընդ ակն խոցիցեմք (յանդիմականութեամբ)ʼʼ. Իբր ընդհարկանիլ. դպչիլ. Ոսկ. եփես. ՟Զ: Նմանութեամբ՝ Վիրաւորել զսիրտ. մոմոքեցւցանել. կսկծեցուցանել. կծանել. սիրտը ծակել, խշխշցնել. *Են՝ որ բանիւք իւրեանց խոցեն որպէս սրով. Առակ. ՟Ժ՟Բ. 18: *Գիտէր՝ թէ առաւել այս բան խոցէ զնոսա: Զի՞ խոցիս դու վասն ընկերացն բարութեան: Սոքա խոցեցան, ընդէ՞ր, զի ʼի հաւասարութիւն բարաց ընդ ընկերս ʼի համարձակութիւն մտանէին. Ոսկ. յհ. 8: *Խոցէին ʼի բանիցնʼʼ. յն. ոչ տանէին բանիցն. Ոսկ. ես.: *Յոյժ հարեալ խոցեցան ʼի խորհուրդս իւրեանց. Եղիշ. ՟Ա: *Եթէ տագնապաւ ոք տարակուսի ʼի սիրտ խոցիցի: Խոցելոյս ʼի սիրտ եւ յոգի. Նար. ՟Գ. ՟Ծ՟Գ: Տե՛ս եւ ԽՈՐ կամ Ի ԽՈՐ, կամ ԿԱՐԵՎԷՐ ԽՈՑԵԼ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»