ԽՈՒԶԵՄ

ԽՈՒԶԵՄ
I. (եցի.) NBH 1-0982 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c ն. ἑρεύνω, ἑξερεύνω, περιεργάζομαι , ζητέω, ἑξετάζω, γυμνάζω exquiro, inquiro, investigo. Ի խոյզ արկանել կամ մտանել. որոնել. խադրել. քննել. հետազօտել. պրպտել, փնտռտել. ... *Եթէ իցէ յերկրին, խուզեցից զնա ամենայն հազարաւորօք յուդայ: Վասն արծաթոյն մտանեմք անդր, առ ʼի խուզելոյ զմեզ. ՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 23: Ծն. ՟Խ՟Գ. 18: Եթէ զբովանդակն զիմ գտանել խուզես. Յհ. կթ.: *Մերձեսցի տնկօղն խուզել զխնդրելին. Նար. ՟Թ: *Ոչ է արժան զաղանդս խուզել, եւ ʼի նոսա դեգերիլ. Յճխ. ՟Ե: *կամք իցեն խուզել ումեք ըստ իւրաքանիւր դարուց: Զպարտս աստեղաց եւեթ խուզելով: Իմաստութեամբ ʼի քնին առեալ խուզեսցէ զլուղակացն բազմատեսիլ զանազանութիւն. Խոր. ՟Ա. 4: Պիտ.: Նար. ՟Հ՟Ա: *Զաւելորդնսն խուզել ʼի սատանայէ. Եփր. աւետար.: *Խուզե՞ս զպատճառն, ուսի՛ր: Մի՛ խուզեսցին՝ որ ինչ ʼի լռութեան իցեն: Զօրաւորք զօրաւորաբար խուզեսցին. Բրս. ծն. եւ Բրս. արբեց.: *Քննեցէք, եւ մի՛ վայրապար խուզէք. Սեբեր. ՟Է: *Զքո վարսն քննեսջի՛ր, զքո կարգսն խուզեսջի՛ր: Առաջի անհաւատիցն խուզէ զիրաւունս եղբայր յեղբօրէ: Հայիմ ըստ յայտնեալսն, եւ չխուզեմ զծածկեալսն. Ոսկ. ՟բ. տիմ. Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. ես.: *Իմաստութիւն խուզել պատճառով ʼի վայրապար բանս հաշին. Ածաբ. ժղ.: *Խուզելի է զբոլոր առաջիկային խորհուրդ: Զոր յաղագս հօր եւ որդւոյ խուզեսցուք բան: նշանք եւ արուեստք աստուծոյ հաւատով զօրանան, եւ ոչ խուզին բանիւք: Ասասցեն մեզ դառն խուզօղքն. Կիւրղ. գանձ.: Պրպմ. ձ: *Պա՛րտ է ոչ խուզել զանօրէնութիւն առաջնորդին, այլ իւրոյ գործոյն ուշ դնել: Մի՛ ինչ զառաջնորդին զանօրէնութիւնն խուզել. Բրս. հց.: ԽՈՒԶԵՄ. ἁνασκαλεύω excito. Յուզել. գրգռել. արծարծել. *Ասացելովքս, զմթերեալսդ ʼի քեզ խուզեցից կայծակունս աստուածայնոյն հրոյ. Դիոն. եկեղ.: II. ԽՈՒԶԵՄ 2 (-) NBH 1-0982 Chronological Sequence: 10c - ξυράω, τέμνω tondeo, decido. Խզել. հատանել. կարել. ... *Զհերս գանգուրս ʼի բաց խուզեալ ʼի նմանէ. Մեսր. երէց.: *Մանգաղաւ կամացդ հուպ առ արմատ խուզեալ հնձեսցես. Նար. ՟Լ՟Ե:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»