ԾԾԵՄ

ԾԾԵՄ
(եցի.) NBH 1-1018 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c ն. θηλάζω sugo ῤοφέω sorbeo ἑκπίνω ebibo ἑκσιφωνίζω per siphonem exhaurio ἐλκύω traho. Արմատն է Ծուծ. (կամ ռմկ. ծիծ. լծ. թ. սիւզմէք. եւ նոյն ընդ լտ. սու՛կօ). Յինքն ձգել զըմպելին կամ զօդ. քամել լափել զոր ʼի խորս կայ. դիել. իսպառ ըմպել. ուտել ցյագ. կշտապինդ վայելել. ... *Սրտմտութիւն նորա ծծէ զարիւն իմ: Զսրտմտութիւն վիշապաց ծծեսցէ: Ծծեսցի զօրութիւն նոցա. Յոբ. ՟Զ. 4: ՟Ի. 16: ՟Ե. 5: *Ցիռք ʼի դաշտս ծծեցին զօդս իբրեւ զվիշապ. Երեմ. ՟Ժ՟Դ. 6: *Զխոնաւ օդ փոխանակ ցամաքի առ ʼի փրկութիւն ծըծեցի. Փիլ. յովն.: *Ջերմութիւնն ծծէ եւ ձգէ զօրութեամբ իւրով: Ջերմութիւն արեգական ծծեաց: Պատրոյգք ճրագին ծծեն քամեն զիւղն առ ʼի կերակուր հրոյ. Վեցօր. ՟Գ: *Զօդոյս՝ զոր միշտ ծծեմք, յայտ առնէ. Եզնիկ.: *Անարիւն ճիպռանցն նմանեցին, որ կենդանի են միայն զօդն ծծելով. Եղիշ. ՟Ը: *Ի պատաւ կալ արքունեացն, եւ ծծել զպարարտութիւն երկրին. Կաղանկտ.: *Ըստ սողոմոնեան տզրկին առ սկսաւ՝ զարիւնս նոցա ծծէին: Զի թերեւս առցեն տիչ ʼի նմանէն ըստ բարուց տզրկի առ ʼի ծծել զարիւն նորա (կեղեքելով զինչս). Յհ. կթ.: *Կտցաւն իբր դժնիկ փչովք խոնաւութիւն. Նար. ՟Կ՟Թ: *Արհամարհեալ (էր հրէայքդ) ʼի մէջ ազգաց, գործել զանարգանաց արուեստս, արիւնածուծս լինել, զորա ʼի պարանոցաց մարդկան ծծէք փողովք ապակեղինօք. Պիտառ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»