ԾՐԴԻՄ

ԾՐԴԻՄ
(եցայ.) NBH 1-1028 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 13c ձ. κυλίδομαι, κυλίνδομαι volvor, volutor. կամ ըստ եբր. նիքէթթամ. maculosus sum. Իբր ծրտիւք աղտեղեալ. շաղախիլ. թաթաւիլ. նարկանիլ. թաւալիլ յաղտեղութիւնս. (իսկ ռմկ. ծդրիլ, է նեխիլ, հոտիլ). *Ծրդեալ կաս յանիրաւութիւնս. Երեմ. ՟Բ. 22: *Հիւանդեցեալք ախտիւք, եւ ծրդեալք մեղօք. Մանդ. ՟Ժ՟Ը: Ի Նար. ՟Բ. *Կրկին ծրդեալ շինուածս խօսունʼʼ. իբր աւերակ աղտեղեալ, կամ խանգարեալ: Այլ ʼի Լծ. նար. եւ ʼի Հին բռ. գրի. *Ծրդեալն ներկեալ ասի, աղտեղեալ եւ շաղախեալʼʼ. գուցէ նմանութեամբ բորոյ ծաւալելոյ, որ եւ յիշի սատակութենէ ամօթոյս ծրդիմʼʼ. իմա՛ շառագունիլ, կամ խռովիլ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»