- ԿԱՆԽԱԿԱԼՈՒ
- (-) NBH 1-1049 Chronological Sequence: Early classical, 12c, 14c ա. ԿԱՆԽԱԿԱԼ ԿԱՆԽԱԿԱԼՈՒ. προληπτικός anticipans, praesumens, praerogativus. Որ ինչ ʼի վաղուց հետէ կալեալ է, կամ պահեալ. ընդաբոյս. բնաւորեալ. սովորական. իբրեւ օրէնք եղեալ. *Զորոց խելամտութիւնն յինքեան ունէր կանխակալ գիտութեամբ. Եզնիկ.: *Կանխակալ էր սովորութիւնն: Կանխակալ սովորութեամբ կատարել, սիրել, կամ կապիլ. Սեբեր. ՟Գ: Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա: եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Զ: Երզն. մտթ.: *Ոչ եթէ առ կանխակալին սովորութեան էր սէր սրբոյ առ նոսա. Ոսկ. փիլիպ.: *Ո՞ չար սովորութեան, եւ կանխակալու (կամ կանխակալոյ) անմտութեան. Ոսկ. եփես. ՟Գ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.