- ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՄ
- (-) NBH 1-1085 Chronological Sequence: Unknown date, 5c, 8c, 9c ն.կ. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻՄ. ζωομορφόω, -ομαι in formam vivam et vitalem redigo, -or. Կերպարանել, եւ իլ, որպէս կենդանի կամ կենդանութիւն. ʼի կենդանի նմանութիւն հաստել, իլ. *Հող առեալ կենդանակերպէր, եւ փչմամբ կենդանցուցանէր. Լծ. ածաբ.: *Հոգին սուրբ ծաւալեալ ʼի վերայ աւազանին, զբնութիւնս մեր կենդանակերպելով՝ ծնանի նոր ծնունդ. Յհ. իմ. եկեղ.: *Անտի բուսանի ծառ՝ որ կոչի ասիդ, եւ անտի կենդանակերպի նեսայն առանց ամուսնութեան. Լծ. կոչ.: *Ի հողեղէն բնութեանս կենդանակերպեցաք, եւ ʼի հողեղինէս զհոգեղէն զգեցաք պատկեր. Մամբր.: *Կուսին (հռիփսեմեայ) արեամբն էր կենդանակերպելոց (տրդատ) ʼի պատկերն երանութեանց: Ի նկարագիր էական լուսոյն կենդանակերպեալ՝ վերացաւ որպէս փայլակն: Կենդանակերպեալ ʼի պատկեր արարչին. Խոր. հռիփս.: *Ի նոյն լուսոյ կենդանակերպիմք ճառագայթ՝ փառաց ʼի փառս. Խոր. վրդվռ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.