- ԿՐՊԱԿԱՒՈՐ
- (ի, աց.) NBH 1-1138 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 9c, 11c, 12c ա.գ. κάπηλος tabernarius, caupo. որպէս իտ. bottegajo եւ oste. Ունօղ զկրպակ. նստօղ ʼի կրպակի. վաճառական. կրպակապետ, եւ պանդոկապան. խանութպան. ... *Սա տեղի ճգնողաց է, եւ ոչ է տեղի վաճառոյ կրպակաւորն փերեզակաց. Վրք. հց. ՟Բ: *Ճանապարհ արարեալ ʼի կրպակաւորսդ՝ շահաւորեցէ՛ք. Զքր. կթ.: *Գնեաց կտաւս ասուեաց, եւ համարէր զդրամն ʼի կրպակաւորն. Վրք. հց. ձ: *կրպակաւորն շահիցն աղագաւ զկրպակսն բազմացուցանէ. Լմբ. պտրգ.: *Զանարատ գինին զորոյ շնորհս կրպակաւորացն ջուր ոչ ժամացոյց: Կաթն ընդ գինի խառնելով, ո՛չ ջուր ըստ կրպակաւորացն սովորութեան. Նիւս. երգ.: *Զօրէն կրպակաւորացն (գինոյ) խաբէութեամբ. Ասող. ՟Գ. 21: *Կրպակաւորք քո խառնեն ջուր ընդ գինի. Եփր. աւետար.: *Անիծէ զկրպակաւորսն. Սանահն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.