- ՀԱՄԱՐՁԱԿԻՄ
- (եցայ.) NBH 2-0023 Chronological Sequence: Early classical, 8c, 12c, 14c ձ. παρρησιάζομαι confio, audeo (որպէս թէ Արձակել զանձն, կամ յարձակիլ.) Համարձակ լինել, կամ վարիլ. վստահիլ. քաջալերիլ. զօրանալ. իշխել առնել ինչ կամ ասել ազատաբար. յանդգնիլ. ... *Ո՞վ համարձակիցի, եթէ սուրբ իցէ ʼի մեղաց: Համարձակեսցիս առաջի տեառն: Յարեայց համարձակեցայց ʼի նոսա: Համարձակեցաւ յանուն յիսուսի: Համարձակեցաք աստուծով մերով: Համարձակեա՛ց, ոչ մեռանիս: Համարձակեալ խօսի: Ի հեռուստ համարձակիմ առ ձեզ: Համարձակեցաւ եմուտ առ պիղատոս: Յոր ինչ ոք համարձակիցի, անզգամութեամբ ասեմ, համարձակիմ եւ ես: Համարձակեցան սիրտք որդւոց մարդկան յանձինս իւրեանց՝ գործել զչար. եւ այլն: *Այս կին համարձակեցաւ ʼի վերայ բնութեանն, սպան զորդին, եւ խորովեացʼʼ. յն. յարձակեցաւ. Եւս. պտմ. ՟Գ. 6: *Արտաքուստ ոչ ʼի վերայ համարձակին խռովութիւնք: Ի քրիստոս համարձակեցաւ (հերովդէս): Համարձակիմ ասել. Խոր.: *Համարձակել ʼի թարգմանութիւն. Շ. բարձր.: *Համարձակեցաւ առ նա՝ փորձել զնա. Բրսղ. մրկ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.