- ՀԱՅԹՀԱՅԹԱՆՔ
- (նաց, նօք.) NBH 2-0031 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c գ. ՀԱՅԹՀԱՅԹԱՆՔ ՀԱՅԹԱՅԹԱՆՔ. իբր κατασκεύασμα molimen եւն. գրի եւ ՀԵԹԵԹԱՆՔ, ՀԱԹԱՅԹԱՆՔ, եւ ԽԱՅԹԱՅԹԱՆՔ. Հնարք. ջանք. նիւթելն. գիւտք. ելի աղանդք, պաճարանք. դարման, ըստ որում դեղ, եւ պարէնք. հիտոյք. եւ Պատճառանք, կցկցումն, կրկտումն. ճար, ճարակ. *Զհայթայթանացն հնարս իմանալ: Ո՛չ ʼի հայթայթանաց, այլ ʼի կամակար կարողութենէ: Զայս ամենայն ասեն հայթայթանօք. Եզնիկ.: *Ի հայթայթանս մերոյ նեղութեան. Խոր. ՟Գ. 57: *Ի հնարս հայթայթանաց. Եղիշ.: *Հայթայթանս իմն առ չարի: Խնդրէր լռելեայն պաճարանս հայթայթանաց. Փարպ.: *Եթէ աստուծոյ կամք էին, զի՞նչ պիտոյ էին հայթայթանքն (հնարից): Զի փոքր մի ինչ հայթայթանք լիցին ʼի ցաւոցն. Կիւրղ. ծն. եւ Կիւրղ. թագ.: *Զգացուցանեմ զհայթհայթանս համբաւոյ նեղութեանս մերոյ: Ոչ ստորայնոցս հասեալք հայթհայթանաց՝ կորուսին զանուն եւ զկեանս. Յհ. կթ.: *Որ ինչ գտանէր ʼի ձեռին ուրուք հայթայթանք, ընդ անձին իւրոյ ոչ լինէր բաւական գնոյ. Ղեւոնդ.: *Հայցէին հայթայթանս ծարաւոյն գտանել. Լաստ. ՟Ժ՟Ա: *Զհայթայթանաց կրկուտն: Յոգնատատան հիմանն հայթայթանօք (ճարտարելով զշինութիւն տապանի). Նար. հ. ՟Ձ՟Ե: *Հայթայթանս մեքենայից: Հայթայթանք արուեստից. Շ. մտթ.: Երզն. մտթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.