ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵՄ

ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵՄ
(եցի.) NBH 2-0035 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 11c, 12c չ. προσκαρτερέω semper sum praesto, perduro. Օր ըստ օրէ կամ ստէպ կանխել. դեգերիլ. մշտ գալ կամկ կալ. անխափան պարապիլ. շարունակել. *Հանապազորդէին ʼի տանն յովակիմայ. Դան. ՟Ժ՟Գ. 6: *Էին հանապազորդեալք յաղօթս, կամ վարդապետութեան առաքելոցն. Գծ. ՟Ա. 14: ՟Բ. 42: *Հանապազորդեալքն ʼի նոցանէ ծխեն խունկս տեառնʼʼ. իբր շաբաթաւորք, կարգեալք փոխանակաւ ըստ օրաթուի. ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 10: *Հանապազորդել առ նա ոչ զօրէին. Իգն.: *Ի մէջ տիրասպան ժողովրդեան հանապազորդէր. Սարգ. յկ. ՟Ժ՟Ա: *Ընդ նոսին հանապազորդեալ յօթեւանս անապատին. Ագաթ.: *Հանապազորդէի ʼի վարդապետութիւն բանին. Եւս. քր. ՟Զ. 19: ն.կ.ձ. ՀԱՆԱՊԱԶՈՐԴԵԼ իլ. ն.կ.ձ. ἑνδιατρίβω frequentius utor διατελέω continuo. Անընդհատ առնել, եւ լինել. յերկարել, իլ. *Նա զնոյնս հանապազորդէ. Ոսկ. յհ. ՟Բ. 17: *Նոյն խորհուրդ զենման միշտ հանապազորդիլ մինչ ʼի միւսանգամ նորայն յայտնութիւն. Անյաղթ բարձր.: *Հանապազորդեա՛ մեզ, զի քո խաղաղութիւնդ պահպանեսցէ. Խոսր.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»