ՀԱՒԱՏԱՐՄԱՑՈՒՑԱՆԵՄ

ՀԱՒԱՏԱՐՄԱՑՈՒՑԱՆԵՄ
(ցուցի.) NBH 2-0078 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c ն. πιστόω fidem facio, confirmo. Հաւատարիմ առնել, եւ Հաւատացուցանել, եւ Հաւաստել. *Զբանն՝ զոր խօսեցար, հաւատարմացո՛ մինչեւ յաւիտեան: Հաւատարմացուսցէ տէր աստուած տեառն իմոյ արքայի. ՟Բ. Թագ. ՟Է. 25: ՟Գ. Թագ. ՟Ա. 36: *Յոյսն ծաղիկն է, որ՝ (զոր) լինելոցն է շնորհն, հաւատարմացուցանէ. Նիւս. երգ.: *Հաւատարմացուցանել զբանն ʼի գործոց, կամ զասացեալն՝ փորձիւ իրացն, կամ զբազում ինչ իմացմամբ մտացն. Ոսկ. յհ. ՟Բ. 11: Նախ. ժող.: Լմբ. իմ.: *Հաւատարմացուցանել զդաշինս, կամ զերդումն ստութեան: Առ ամենեսեան հաւատարմացուցանել զբանն: Հաւատարմացուցանել այնպէս գոլ, որպէս էն. Յհ. կթ.: Ղեւոնդ.: Ճ. ՟Ա.: Անյաղթ պորփ.: *Զգերեզմանն յիշելով՝ զյարութիւնն հաւատարմացուցանէ. Խոսր.: *Յառաջնում նուագին իբրեւ զհամամիտ գործակից եւ զեղբայր սիրելի հաւատարմացուցեալ իւր՝ ընդունէր զնա պատուով մեծաւ. Յհ. կթ. այսինքն հաւատարիմ երեւեցուցեալ, կամ հաւատացուցեալ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»