- ՀԵԾՈՒՑԱՆԵՄ
- (ծուցի, ծո՛.) NBH 2-0082 Chronological Sequence: 5c, 10c ն. ἁναβιβάζω, ἑπικαθίζω ascendere vel sedere facio. Տալ հեծանել. նստուցանել ʼի վերայ գրաստու. հեծցընել. ... *Հեծուսցեն կամ հեծոյց, կամ հեծուցին զնա յերիվարն արքունի, կամ ʼի ջորւոջն արքայի: Հեծուցէ՛ք ʼի ջորւոջն իմում: Արկին զնովաւ զհանդերձս, եւ հեծուցին զյիսուս. եւ այլն: *Հեծուցեալ ʼի վերայ իւրոյ նժուգի՝ ապրեցուցանէր. Փարպ.: *Հեծուցեալ յուղտս՝ առնու գնայ. Յհ. կթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.