- ՀԵՂՁՈՒՑԻԿ
- (ցկի, կաց.) NBH 2-0084 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 12c, 14c գ. ՀԵՂՁՈՒՑԵԱԼ ելոյ, ոց. ՀԵՂՁՈՒՑԻԿ πνικτψόν suffocatum. Մեռելոտի՝ կամ ինքնին կամ ʼի գազանէ եւ կամ ʼի մարդոյ խեղդեալ. խղդած կամ խղդուած հայվան. ... *Ի բաց կալ կամ զգուշանալ ʼի հեղձուցելոյ. Գծ. ՟Ժ՟Ե. 29: ՟Ի՟Ա. 25: *Ի բաց լինել ʼի հեղձուցկէ: Զհեղձուցիկն ուտեն անխտիր. Կոչ. ՟Դ: *Ոչ ուտել զմիս արեամբ շնչոյ, որ է հեղձուցիկ. Շ. մտթ.: *Խորշել ʼի հեղձուցիկ արենէ. Իսիւք.: *Բայց միայն արիւն՝ շունչ հեղձուցիկ մի՛ ուտիցէք. Եփր. համաբ.: ՀԵՂՁՈՒՑԻԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Հեղձուցանել. հեղձնուլ. *Ի գետն հեղձուցիկ առնել. Կիւրղ. ել.: *Հեղձուցիկսն տալ առնել զմանկունս. Պիտ.: *Հեղձուցիկ լինել մանկանցն. Նչ. եզեկ.: *Հեղձուցիկ լինի նմա սերմն բարի, որպէս եւ հեղձնու ցորեան ʼի փշոց անտի. Մծբ. ՟Ժ՟Թ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.