- ՃԱԿԱՏԱՄԱՐՏ
- (ի, ից.) NBH 2-0166 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 10c, 12c գ. πόεμος bellum. Ճակատ մարտի. մարտ ճակատու. պատերազմ. բանակ. *Թէ յարիցէ ʼի վերայ իմ ճակատամարտ: Ուսոյց զձեռս իմ ʼի պատերազմ, եւ զմատունս իմ ʼի ճակատամարտ: Զաղեղն եւ զսուսեր եւ զճակատամարտ խորտակեցից: Սաստկացուցանէր զճակատամարտն ʼի վերայ նոցա. Սղ. ՟Ի՟Զ. 3: ՟Ճ՟Խ՟Գ. 1: Ովս. ՟Բ. 18: եւ ՟Ա. Մակ. ՟Ժ. 50: *Որ երկնչի ʼի ճակատամարտէ անտի, դարձցի նա. Մծբ. ՟Է: *Յառնեն ʼի վերայ մեր ճակատամարտք՝ երեւելիք եւ աներեւոյթք. Յճխ. ՟Ժ՟Զ: *Ճակատամարտ տալ ընդ դեւս: Առանց զինու եւ ճակատամարտի եղեւ փրկութիւն նոցա յաստուծոյ. Լմբ. սղ. եւ Լմբ. ովս.: *Յաշխարահական ʼի ճակատամարտին. Ժմ. այսինքն ʼի համաշխարհական պատերազմի ընդդէմ կրակապաշտից: *Գտանիլ ʼի տեղի ճակատամարտիցն. Մեսր. երէց.: գ.ա. ՃԱԿԱՏԱՄԱՐՏ. գ.ա. որպէս Պատերազմօղ զօր. ճակատեալ, եւ պատերազմական. *Դիմարդարձէին զօրքսն պարսից եւ ամենայն ճակատամարտիցն հոնաց ընդդէմ ճակատամարտին հայոց. Մեսր. երէց.: *Ճակատամարտ պատերազմունք ʼի հեռաւորաց եւ ʼի մերձաւորաց. Ոսկ. ես.: *Տեղի ասպարիզի ճակատամարտ զօրու. Արծր. ՟Գ. 4: *Չէ՛ այդ օրէն ճակատել զօրացն՝ զիւր զինակիցսն սպանանել, այլ ճակատամարտին ախոյեա յառնել. Լմբ. պտրգ.: *Որք նահատակեցան ʼի ճակատամարտ պատերազմին. Շար. (որ բերի եւ ʼի ՟Ա նշ.):
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.