- ՃԱԿԱՏԻՄ
- (եցայ.) NBH 2-0166 Chronological Sequence: Early classical, 8c, 10c կ.ձ. παρατάσσομαι in campo instruor, aciem vel praelium struo, congredior. Կարգիլ կազմիլ ʼի ճակատ մարտի. պատրաստիլ ʼի պատերազմ. եւ Տալ պատերազմ. բախիլ. օրինօք մարտնչել. *Ճակատեցան ընդ նոսա ʼի պատերազմ: Ճակատեցաւ յանդիման ամաղեակայ: Յերկնից ճակատեցան աստեղք: Ճակատել առաջի տեառն ʼի վերայ ամաղեկայ: Պատրաստեցաւ եւ ճակատեցաւ ամենայն զօրութեամբ իւրով ʼի վերայ արփաքսադայ արքայի: Ճակատեցան պատերազմն ʼի ձորն: Ճակատեցան դէմ յանդիման միմենաց: Ճակատեսցին զնովաւ: Ճակատեցարո՛ւք շուրջ զբաբելոնիւ. եւ այլն: *Գունդ առ գունդ ճակատել ոչ առնոյր յանձն: Ճակատէր ոչ հեռի յիւրմէ բանակէն: Ի վերայ բռնութեան դիւաց միշտ ճակատելոց. Ագաթ.: Խոր. ՟Բ. 43: Նար. կ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.