- ՃԱՐԱԿԵՄ
- (եցի.) NBH 2-0174 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 11c, 12c ն. ՃԱՐԱԿԵՄ ՃԱՐԱԿԻՄ. νέμω, νέμομαι, βόσκω , βόσκομαι, ποιμαίνω pasco, pascor ἑσθίω edo, vescor. Դարմանել ճարակօք, եւ ճարակիլ. արածել. եւ արածիլ. ուտել. ռմկ. արծել, արծիլ. պ. ջէրանիյտէն, ... ... *Աներկիւղ զանձինս ճարակեն. Յուդ. 12: *Ընդունի՝ յետ ճարակելոյ զխոզեանն (կամ զխոզսն). Բրս. ապաշխ.: *Ես ինձէն ճարակեցից զխաշինս իմ. Եփր. աւետար.: *Ճարակեսցէ (կամ ցի) գայլ ընդ գառին: Ի միասին ճարակեսցին: Մի՛ ինչ ճարակեսցեն, եւ մի՛ ճարակեսցին: Որդիք ձեր յանապատի անդ ճարակեսցին: Ի նոսա ճարակեսցին. եւ այլն: *Ոյք զպտուղս երկրի ճարակին. Նիւս. բն.: *Գազանք իբրեւ զարջառ խոտ ճարակին. Յոբ. խ. 10: *Ճարակողք զարօտ կենաց հօտ ընտրեալ փոքրիկ. Տաղ.: *Երիվարաց, եւ իշոց, եւ այլոց այսպիսեաց ճարակողաց. Ոսկ. յհ. ՟Ա. 30: *Մեղր ʼի մկանց ճարակեալ. Նար. ՟Ծ՟Զ: *Ճարակէին նոքա չար գիջութեամբն. Շ. յուդ. ՟Ժ՟Գ: ՃԱՐԱԿԵԼ իլ. συγκαταφάγομαι, διανέμω simul devoro, depascor. Նմանութեամբ Ծախել. եւ ծաւալիլ. զայրանալ. ... *Բոց գիտէ ճարակել զեղէգն: Ցաւն օր ըստ օրէ աճէ, եւ ճարակէ զմարմինն. Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ: Սարգ. յկ. ՟Դ: *Չար ախտս յայսմանէ առեալ զնիւթ՝ սկսաւ ճարակել. Լմբ. պտրգ.: *Վիրացն հարուածք ճարակեսցին. Նար. ՟Թ: *Շուրջ զամենայն բլրովք նոցա հուր ճարակեսցի: Զի մի՛ առաւել ճարակեսցի ʼի ժողովրդեանն. Ես. ՟Թ. 18: Գծ. ՟Դ. 17: *Ճարակի յայրել եւ յապականել. Յհ. կթ.: *Ճարակեալ էր հրդեհ մոլորութեանն. Ոսկ. գղ.: *Ոչ զմօտակայն ճարակի, եւ ոչ ամենեւին շիջանի. Նիւս. կազմ.: *Սուր նորա ճարակէր զամենեսեան: Սրով ճարակեցին զբնաւսն. Ճ. ՟Ա.: Լմբ. առակ. եւ Լմբ. յիշ.: *Սրով ճարակեցին զմեզ, ջնջեցին զաթոռ տերանցն. Տաղ.: *Քննութիւն մեր աստէն առ մեզ ճարակեսցի: Բանն կարօտեալ՝ ʼի պէտս այնորիկ այսր անդր ճարակեցաւ. Լմբ. պտրգ.: *Մահն տակաւին ճարակէ զմարդիկ. Տօնակ.: *Բարկութիւնն աստուծոյ ճարակէ զեգիպտոս: Ամենայն անօրէնութիւնք եւ չարութիւնք ʼի քաղաքիս ճարակին. Վրք. հց. ձ: Մերթ եւս՝ որպէս Ճար եւ ճարակ առնել, լինել. դարմանել դեղով կամ հնարիւք. *Ի ճարակել խոցուածոյս՝ անդրէն վիրաւորիմ. Նար.: ՟Հ՟Ա:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.