- ՄԱՃԱԿԱԼ
- (ի, աց.) NBH 2-0200 Chronological Sequence: Early classical, 10c, 12c ա.գ. κρατῶν ἁράτρου qui tenet aratrum ἁροτήρ arator. Հերկօղ, որ կալեալ ունի զմաճն որպէս ղեկավար. ... *Եւ այլազգիք մաճակալք եւ այգեգործք քո: Զի՞նչ իմաստնանայ այր մաճակալ. Ես. ՟Կ՟Ա. 5: Սիր. ՟Լ՟Ը. 26: *Ոչ երբէք տեսեալ է հովիւ, որ եթող զխաշն իւր, եւ եղեւ մաճակալ. Մծբ. ՟Ժ: *Եւ ոչ արօր կշիռ ինչ գործէ առանց մաճակալի. Նար. ՟Ծ՟Դ: *Բուռըն հարի զմաճոյ բանին, բայց ոչ նըման մաճակալին. Յիսուս որդի.: *Զսէրն ամենայն ոգւոց, զոր սերմանեաց ʼի նոսա պատուիրանն այն, որ ինքն է մաճակալ սիրոյ. Եփր. համաբ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.