- ՄԱՐՏԻՐՈՍ
- (ի, աց.) NBH 2-0231 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 13c գ. ՄԱՐՏԻՐՈՍ կամ ՄԱՐՏԻՒՐՈՍ. Բառ յն. մա՛րդիռ, մա՛րդիս սեռ. մա՛րդիռօս , որ լինի եւ ուղղական ըստ քերթողաց. այսինքն Վկայ. եւ մա՛րդիռի. վկայք: μάρτυρ կամ -τυς, -τυος, -ροι martyr, testis. Սեպհականեալ անուն սրբոց՝ որք հեղին զարիւնս ʼի վկայութիւն ճշմարտութեան. ... *Մարգարէքն եւ առաքեալքն, մարտիրոսքն, եւ ամենայն ընտրեալքն: առաքելոց եւ մարգարէից, եւ մարտիրոսաց, եւ ամենայն ընտրելոց սրբոց. Ագաթ.: Յճխ. ՟Ժ՟Զ: *Նախասարկաւագ եւ առաջին մարտիրոս: Սրբոց մարտիրոսաց, եւ այլն. Շար.: *Մարտիրոս, զի մարտեաւ ընդ երեւելի եւ աներեւոյթ թշնամւոյն. վկայ՝ զի վկայեաց բազում չարչարանօք: Ի վկայս՝ հանապազօր մեռեալն աշխարհի. ʼի մարտիրոսս՝ միշտ մարտուցեալն ʼի վերայ պատուիրանացն աստուծոյ. Երզն. լս. (որ է յարմարաւոր ստուգաբանութիւն ըստ հյ:) Ասի եւ վասն հնազանդից. *Եւ այսսոքիկ մարտիրոսք են, եթէ մինչ ʼի վախճան պահեսցեն զհնազանդութիւնն. Վրք. հց. ՟Ժ՟Ե:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.