- ՄԵՔԵՆԱՅԵՄ
- (եցի.) NBH 2-0258 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c ն. եւ չ. ՄԵՔԵՆԱՅԵՄ կամ ՄԵՆՔԵՆԱՅԵՄ. μηχανεύω, μηχανάομαι machinor, excogito, struo, agito, molior. որ եւ ՄԵՔԵՆԱՅԱՆԱԼ. ՄԵՔԱՆԱՆԱԼ. Արուեստակել. հնարել. հայթայթել. ջանալ. ճարտարել. խորհել վնասել. որոգայթ լարել. մեքենայս կազմել. ... *Բնութիւնս մեքենայեաց՝ կամօք մարդկանն, յորս ենն, անգիտանալ (զյարգ կուսութեան). Նիւս. կուս.: *Զգիշերն ամենայն զմտաւ ածէին մենքենայել. ՟Գ. Մակ. ՟Ե. 11: *Յիւրեանց բարերարսն ձեռնարկել մենքենայեն: Մենքենայել ջանացաւ յիշխանութենէ աստի զմեզ ʼի բաց մերժել. Եսթ. ՟Ժ՟Ա. 5. 12: *Մեքենայեաց ʼի սկզբանն հակառակ ադամայ կորստեանն. Ոսկ. ի չրչրնս.: *Չարագործն մերուժան հնարաւորութեամբ մեքենայէր ամուր բերդին այնմիկ. Բուզ. ՟Դ. 24: *Տե՛ս, սա այն է, որում զխաչն մենքենայեցեր. Լմբ. համբ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.