ՄԹԵՐԵՄ

ՄԹԵՐԵՄ
(եցի.) NBH 2-0260 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 12c ն. παρατίθημι appono եւն. Ժողովել ʼի մթերս կամ մթերս. ամբարել, շտեմարանել. գանձել, դիզել կուտել. յաւելուլ. պահել. ... *Գաղթականք աշխարհին սպառեցին զհամբարս մթերեալս. ՟Ա. Մակ. ՟Զ. 53: *Ագահութեամբ զոսկւոյ եւ զարծաթոյ մթերս փափաքիցի մթերել. Կանոն.: *Համբարս մթերել. Ագաթ.: Խոր. ՟Գ. 32: *Ցաւս մթերել յանդամս: Հատուսցի պարտիքն, որ մթերեցան. Եփր. թագ.: *Ոչ մթերել ոխս: Ոխս մթերեալս ունէին. Լմբ. ի տնտեսն.: Ճ. ՟Ա.: *Մաղձն իմ մթերեալ. Նար. ՟Հ՟Է: Իսկ Եսթ. ՟Թ. 25: *Եկին մթերեցան զցան չարիք նորաʼʼ. յն. ʼի վերայ եղեն (իբր զեղան):

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»