- ՄԻՋԱԿՈՒԹԻՒՆ
- (-) NBH 2-0278 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 7c, 10c, 13c գ. μεσότης mediocritas, modus, medium, medietas. Միջակն գոլ. միջին վիճակ. միջասահմանութիւն. չափաւորութիւն. եղանակ. *Չափակիրն լինելոյ, որք զմիջակութիւնսն պատմեն. Փիլ. լին. ՟Դ. 177: *Սահման արդարութեան է միջակութիւն. Մաքս. ի դիոն.: *Զծայրագունիցն զդաժանութիւն միջակութեամբն ցածուցանեն. Առ որս. ՟Ժ՟Գ: *Ի տիս հասեալ միջակութեան՝ քաջահասակ էր նա. Յհ. կթ.: *Սուր (կամ շեշտ), բութ. յերկոցունց պարոյկ, որ ունի զմիջակութեան խորհուրդն. Քեր. քերթ.: ՄԻՋԱԿՈՒԹԵԱՆ կամ ՄԻՋԱԿԱՒՈՐ մակբայ ասի որակականն, որ եւ ՔԵՐԹՈՒԹԵԱՆ. որպէս յն. μεσότητος , կամ ποιότητος qualitatis. *Միջակութեան. ո՛րգան, բարւոք, յատկապէս (յն. իմաստնաբար). Թր. քեր.: Եւս եւ ժամանակականն. *Միջակութեան (կամ միջակաւոր) է, որ ʼի նոյն ժամանակացն միջոցսն իրս իմն առնեն. Երզն. քեր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.