ՄԻՋՆՈՐԴԵՄ

ՄԻՋՆՈՐԴԵՄ
(եցի.) NBH 2-0280 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c չ.ն. ՄԻՋՆՈՐԴԵՄ ՄԻՋՆՈՐԴԻՄ. μεσιτεύω medio, intercedo πραξεύω procuro. Ի մէջ արկանել կամ անկանիլ. ընդ մէջ մտանել՝ առթել. լինել որպէս միջնորդ, պայման, սատար. եւն. ... *Միջնորդեաց երդմամբ. Եբր. ՟Զ. 17. այսինքն ʼի մէջ արկ զհաստատութիւն երդմամբ: *Յեղելոցս ոչ ինչ է, զոր կամելն աստուծոյ ոչ միջնորդեաց. Կիւրղ. գանձ.: *Պիտոյ է ժամանակօք միջնորդել. Կոչ. ՟Ժ՟Ա: *Ամենայն ուղղութեամբ միջնորդեսցեն (քահանայք ընդ աստուած եւ ընդ մարդիկ). Խոսր.: *Զնոր ժողովուրդս ուխտիւ միջնորդեալ. Նար. գանձ խչ.: *Համբարձմամբ ձեռաց առ քեզ միջնորդել (կամ միջնորդիլ)ʼʼ. այսինքն միջնորդ լինել, կամ ընծայիլ. Շար.: *Ուր ոչ յաւիտեան, եւ ոչ ժամանակ միջնորդեաց. Բրս. ծն. քրիստոսի. յն. ʼի մէջ եմուտ: *Շինութիւն միջնորդի յիրսդ (այսինքն ʼի մէջ ընդ մէջ մտանէ). Կանոն.: *Տեսանե՞ս կերակուր, որ զմահ միջնորդեաց: Զքիրտն երեսաց (դո՛ւ եւայ) միջնորդեցեր ինձ յանմտութենէ. Ոսկ. ծն. յն. առթել: *Եւ նա միջնորդեցաւ, եւ եկաց դատաւոր երկոցունց կողմանցն. Եղիշ. խաչել.: *Միջնորդին պարտ է առ երկոսինն միջնորդիլ, եւ ածել ʼի խաղաղութիւն. Սանահն.: ՄԻՋՆՈՐԴԵԼ որպէս Բարեխօսել ըստ ոճոյ յետին դարուց. *Զի միջնորդես ընդ մեր աղօթով՝ առ բանն աստուած ծնեալըն մարմնով ... առ միածինն քո միջնորդեալ. Գանձ.: Կամ որպէս Միջնորդ եւ բարեխօս ունել. *Առ նա չիմէ, յուսով հայցէ, զխոտաճարակսն միջնորդէ. Գանձ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Смотреть что такое "ՄԻՋՆՈՐԴԵՄ" в других словарях:

  • ՄԻՋՆՈՐԴԻՄ — (եցայ.) NBH 2 0280 Chronological Sequence: Unknown date ձ. Տ. ՄԻՋՆՈՐԴԵՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»