- ՄԻՏԵՄ
- (եցի.) NBH 2-0282 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 14c ն. եւ չ. եւ կր. իբր ձ. ῤέπω (ʼի ῤοπή , րոպէ, մէտ). vergo, propendeo κλίνω, ἑκκλίνω inclino, declino. Շրջել ʼի մի կողմն որպէս զմէտ կշռոց. ծանրել. հակել. թիւրել. խոնարհել. թեքել, իլ. յօժարիլ. խոտորիլ. կուսակից լինել. ակնարկել. ... *Ի պետրոս միտէ զբանն: Ապականացու մարմին միտէ զանձն (զհոգի): Գողանայ զմիտս մեր՝ յիւրն միտելով կամս: Ի մանկածուն կողմն միտեալ կարկառէր զանիրաւ ստահակութեանցն տուգանս. Ոսկ. մտթ.: Մաքս. եկեղ.: Յհ. իմ. եկեղ.: Պիտ.: *Յայն իմն միտել սովոր եմք: Ի պճնելն յաճախ միտեցին. Ոսկ. մ.: ՟Ա. 4: ՟Բ. 24: *Ամենայն սրտիւ միտեցեր (կամ միտեցար) զհետ հեթանոս թագաւորին. Խոր. ՟Գ. 57: *Միտել ընդ բազումս առ ʼի խոտորելոյ զիրաւունս: Յովաբ միտեալ էր զհետ ադոնիայ. եւ ոչ միտեցաւ զկնի սողոմոնի: Միտեցաւ սիրտ նոցա զկնի աբիմէղեքայ. Ել. ՟Ի՟Բ. 2: ՟Գ. Թագ. ՟Բ. 28: Դտ. ՟Թ. 3: *Նաեւ ոչ զկնի շապհոյ միտեցաւ ամենայն սրտիւ. Խոր. ՟Գ. 19: *Ասէ, ʼի մանկութենէ մարդիկ ʼի խնամս չարին միտեալ են. զի ցուցցէ, թէ որ միտին՝ կամօք միտի, եւ ոչ ուրուք բռնութեամբ. Եզնիկ.: *Ի չարն միտէք. Բրսղ. մրկ.: *Թերեւս եւ առ այս ազգ միտէր բանն մարգարէականʼʼ. այսինքն հայէր. Բուզ. ՟Գ. 13:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.