- ՄՇԱԿԵՄ
- (եցի.) NBH 2-0288 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 10c, 11c, 12c ն. γεωργέω terram colo, agriculturam exerceo. Գործել զերկիր, արդիւնացուցանել, յարգել զպաշտօնն՝ մարմնաւոր կամ հոգեւոր. երկիրը բանեցնել՝ բանիլ. *Սկսաւ նոյ այր լինել մշակ երկրի. զանազանեալ է մշակ լինել, եւ գործօնեայ երկրի. (որպէս՝ կային) գործեսցէ զերկիր, ոչ մշակեսցէ. զսա վատթարն եւ չարն գործեսցէ իբրու վարձկան անարուեստ. իսկ առաքինին մշակեսցէ. մշակն փո՛յթ յանձին է պտուղս օգտակարս ստանալ. Փիլ. լին. ՟Բ. 66: *Այգեգործն մշակէ զայգին. Լմբ. պտրգ.: *(Միայնացեալքն) զսէրն մշակեն բազում ստուգութեամբ. Ոսկ. յհ. ՟Բ. 32: *Որ արօրադրեալ միշտ՝ եւ մշակես զսահմանս հոգւոց առ բանիդ կենաց արդիւնաւորութիւն. Նար. ՟Ժ՟Ը: ՄՇԱԿԵԼ. Մատակարարել. տնտեսել. (որպէս թէ մատակարարն իցէ նոյն ընդ մշակարար, ըամ արբանեկօղ եւ մատուցանօղ, եւ այլն.) *Մշակել զբարի աւանդն ʼի փրկութիւն հոգւոց եւ մարմնոց: Զբանս օգտի հոգւոց եւ մարմնոց մշակեմք. Յճխ. ՟Բ: Ագաթ.: *Զողկոյզն ուրախութեան մշակեսցէ նոցա. Սարգ. ՟բ. յհ. ՟Ա: չ. ՄՇԱԿԵԼ. չ. Ծառայել. աշխատիլ. վաստակիլ. պարապել ʼի գործ ինչ. *Միշտ պատրանաց նորա մշակեցի. Մաշկ.: *Յորժամ յուղտն մշակէիր, եւ գողանայիր զբորակսն. Վրք. հց. ՟Ժ՟Զ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.