- ՄՇՏԱՋԱՆ
- (-) NBH 2-0290 Chronological Sequence: Early classical, 5c, 10c, 13c ա. Ուր իցէ միշտ ջան եւ փոյթ. բազմավաստակ. ճգնողական. բազմահնար. անձանձիր. անխոնջ. *Մշտաջան վաստակօք եւ պաղատանօք զօրն անցուցանէին. Մանդ. կամ Եփր. պհ.: *Ի մշտաջան աղօթիցն սրբոյն ներսեսի. Յհ. կթ.: *Մշտաջան ճգնութեամբ բնակէին ʼի նմա. Ուռպ.: *Հատցի կապն կցորդութեան մշտաջան աւազակին՝ (սատանայի). Նար. ղ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.