- ՄՈՌԱՑԿՈՏ
- (ի, աց.) NBH 2-0297 Chronological Sequence: Unknown date, 5c, 8c, 10c, 13c, 14c ա. Ստէպ մոռացօղ. դիւրամոռաց. մոռացական. չյիշօղ. անհոգ. անմտադիր. *Յիշողքն յիշեսցին, եւ մոռացկոտքն յայլում ժամանակի յիշեսցին. Ճ. ՟Գ.: *Մի՛ բնաւ մոռացկոտք լիցուք ʼի սաղմոսս եւ յօրհնութիւնս. Եղիշ. հայր մեր.: *Մի՛ թուեսցի քեզ հաշուել զիս կարի մոռացկոտ. Փարպ.: *Մարդիկ հանապազ յամենայն տկարք են, եւ պակասամիտք, եւ մոռացկոտք. Ղեւոնդ.: *Ոչ վայելուչ է լռութեամբ եւ մոռացկոտ մտօք անփոյթ առնել. Արծր. ՟Բ. 6: *Մոռացկոտ է բնութիւն մարդկան, եւ ոչ կարեն առանց գրոյ պահել զյիշատակս: Որպէս այժմ մոռացկոտաց զմատն կապեն. Երզն. քեր. եւ Երզն. մտթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.