- ԱՆԻԾԱՆԵՄ
- (ծի, անէծ.) NBH 1-0154 Chronological Sequence: Early classical, 7c, 10c, 12c ն. καταράομαι, ἁράομαι maledico, execror որ եւ ՆԶՈՎԵԼ. Անէծս հանել. ընդ անիծիւք արկանել. հակառակն օրհնելոյ. անիծել. ... *Յերկրէ՝ զոր անէծ Տէր Աստուած: Ոչ եւս յաւելից անիծանել զերկիր: Ե՛կ եւ անէ՛ծ ինձ զժողովուրդս զայս: Անիծանելով անիծէ՛ք զբնակիչս նորա (կոտորմամբ): Անէծ զօրն իւր: Անիծից զօրհնութիւնս ձեր: Անիծեալ լիցի, կամ լիջիք: Անիծեա՛լ Քանան: Անիծեա՛ք սրտմտութիւն նորա. եւ այլն: *Թէ չար է անէծս առնուլ յօտարէ, ապա անձամբ զանձն անիծանել՝ կրկին չարաչար. Նար. կ.: *Օրհնեսցէ զպտուղ երկրի քո, որ Ադամաւն անիծաւ. Արշ. ՟Կ՟Թ: Տրական խնդրով. *Մի՛ անիծաներ այլոց: Ի մտի քում մի՛ անիծաներ թագաւորի. Ժղ. ՟Է. 23: ՟Ժ. 20: *Անիծանէ թշնամեացն: Անիծանէ դիւացն առաջի Աստուծոյ. Լմբ. սղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.