ՅԱՄԵՄ

ՅԱՄԵՄ
(եցի.) NBH 2-0319 Chronological Sequence: Early classical, 8c, 10c, 11c չ. ՅԱՄԵՄ որ եւ ՅԱՄԵՆԱԼ. (Արմատն է Յամ. եւ նորա՝ Ամ. իբր Ամանակել, որպէս ասի ʼի յն.) χρονίζω, ἑγχρονίζω longo tempore duro, moror, immoror μένω, ἑπιμένω, βραδύνω tardo, cunctor, remano, persisto ἑνδημέω, πολιτεύομαι conversor προσεδρεύω, ἑνδιατρίβω immoror եւն. Ժամանակ անցուցանել. յերկար կալ մնալ. անագանիլ. յապաղել. դեգերիլ. տարտամ լինել. տեւել, եւ դանդաղիլ. ատեն անցընել, ուշանալ. ... *Ընդ Լաբանայ կեցի, եւ յամեցի մինչեւ ցայժմ: Ոչ յամեաց պատանին առնել զբանն: Յամիցէք յերկրին: Մի՛ յամեսցես հատուցանել: Յամեցին հետք կառաց նորա: Յամեաց ʼի ժամանակէն՝ զոր եդ նմա: Լո՛ւր Տէր, եւ մի՛ յամեր: Յամէ տէր իմ ʼի գալ: Որ յամենն ʼի գինւոջ: Ոչ մինչ ʼի սպառ յամեաց բարկութիւնն: Որչափ յամեմք ʼի մարմնի աստ: Ի դմին յամեսջի՛ր. եւ այլն: *Յայսպիսի բանս ոչ վայրապար յամեսցի: Դարձեալ նովին բանիւք զնոյն միտս նշանակէ, եւ յամէ ʼի բանին: Ոչ անցանէ փութով, այլ յամէ եւս ʼի բանն. Ոսկ. ես. գծ: Ի տրտմականսն յամէ, եւ զհեշտականսն հարեւանցի իմն պատմէ. Ոսկ. ես.: *Մեք տամք յամել նոցա ʼի սովորութեանն. Ոսկ. յհ. ՟Բ. 25: *Ոչ յամեաց նա ʼի Կեսարիա. Խոր. ՟Բ. 77: *Որչափ յամէ ոք ʼի հաղորդութենէ, ուրախանան դեւք. զի դիւրորսալի է նոցա հեռացեալն ʼի փրկական խորհրդոյն. Խոսր.: Յամելիʼʼ. իբր յամեցօղ. Սեբեր.: Վեցօր.: ՅԱՄԵԼ. իբր Երկայնամտել. յարատեւել. հանապազորդել. *Որչափ ինչ չվճարեաց բարեկամութիւնն, զայն վճարեաց յամելն: Թէպէտեւ շուն իցես (որպէս զքանանուհին), եւ յամիցես, նախամեծար քան զյոյլ որդին լինիցիս: Ոչ վայրապար խնդրել, այլ յամել ʼի խնդրուածսն: Թէպէտեւ ոչ վաղվաղակի բանայցէ զդուռնն, այլ յամել պարտ է. Ոսկ. մ. ՟Ա. 22. 23: ն. ՅԱՄԵՄ, եցի ն. Տ. ՅԱՄԵՑՈՒՑԱՆԵԼ. ուշացնել. *Տէր իմ յամէ զ՝գալ. Մտթ. ՟Ի՟Դ. 48: *Է ուրեք՝ զի յամէ զտալն. Խոսր.: *Բայց Քրիստոս յամէ զզարթնուլն. Լաստ. ՟Ժ՟Բ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Смотреть что такое "ՅԱՄԵՄ" в других словарях:

  • ԶԵՂԾՉԻՄ — ( ) NBH 1 0730 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c ձ. Իբր Զեղծանիմ. կամ Խաբիլ, եւ Ստրջանալ, կամ զղջանալ. *Մի՛ զեղծիր ʼի պաշարէ ... Աստուած ոչ զեղծչի. Սեբեր. ՟Ժ: *Ես զեղծչիմ, թէ յամեմ. Ճ. ՟Ա.: որ ʼի Ճ. ՟Բ. զեղծիմ: *Զմարմինն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԹԷ — ( ) NBH 1 0810 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c շ. εἱ, εἵτε, ἅν, ἥν, ἑάν si Եթէ, որպէս թէական. թէ որ. *Թէ միայն մերձենամ ʼի հանդերձս նորա, փրկիմ: Թէ հնար ինչ իցէ: Եւ թէ կամիս: Թէ որդի ես Աստուծոյ: Ոչինչ է մեծ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Յ — ( ) NBH 2 0312 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c Տառ երկձայն, երբեմն բաղաձայն համարեալ՝ որպէս հ թոյլ եւ անհագագ. եւ երբեմն ձայնաւոր դատեալ՝ որպէս սկզբնաւորութիւն հնչմանցս ե՛, եւ ի՛. ուստի եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅԱՄԵՆԱՄ — (եցայ.) NBH 2 0319 Chronological Sequence: Early classical Տ. ՅԱՄԵՄ. չ. *Աստուած իմ մի՛ յամենար: Տէր իմ մի՛ յամենար. Սղ. ՟Լ՟Թ. 18: ՟Կ՟Թ. 6: *Յօրէնսն Աստուծոյ այլ մի՛ եւս յամենալ. (յն. քաղաքավարիլ.) ՟Բ. Մակ. ՟Զ. 1: *Յամելով ոչ յամեսցին առաքեալքն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»