- ԱՆԻՐ
- (ի.) NBH 1-0155 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c ա.մ. Որ չիցէ իր ինչ եւ ոչ գործօղ զիմն. անգործ. ունայն. եւ առանց ներգործութեան. ἁπράγμων negotiis vacuus, iners որ բան մը չէ, որ բան մը չըներ. ... *Ո՛չ է արժան կարծել զնախախնամութիւնն անիր եւ անխոյզ գոլ. Փիլ. նխ. ՟ա.: *Մարզիչ կոչի՝ ո՛չ անիր եւ վայրապար. Սարկ. քհ.: *Ունայն ասի անիր, անիմացուած, անբան եւ աններգործեալ: ի գոյէ եւ յիրէ՝ անգոյ եւ անիր ասի: Բանականին գծածք՝ ձայնից են նշանակք, եւ ձայնք՝ իմացմանց, իսկ իմացուածն՝ իրին, եւ իրն՝ անիրին. Տօնակ.: Իսկ Վեցօր. ՟Ա. *Յանյաւ եւ յանի քննութիւնսն անկանիմք". իմա՛ կամ ընթերցի՛ր անիր:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.