ԱՆԻՐԱՒԵՄ

ԱՆԻՐԱՒԵՄ
(եցի.) NBH 1-0156 Chronological Sequence: Early classical, 8c, 11c, 12c ն. ἁδικέω injuriis afficio Յանիրաւի զրկել, վնասել. յանցանել կամ մեղանչել ումեք. չարաչար եւ վնասակար լինել. զրկանք՝ յանցանք ընել, վնաս տալ. ... *Որք առնեն զչարն՝ զիւրեանց իսկ անձինս անիրաւեն եւ զրկեն մեծագոյնս: Զհրէայսն ոչինչ անիրաւեցի, որպէս դու քաջ գիտես. Ոսկ. յհ. եւ Գծ.: *Անիրաւել զվարդապետն. Դիոն.: *Անիրաւեցաք նախ զանձինս, եւ յետ այնորիկ զօրէնս Աստուծոյ եւ զարդար խրատ նորին: Որքան թշնամին զիս անիրաւէ: Անիրաւեն զմարդիկ ʼի գայթակղութիւնս մեղաց: Մի՛ անիրաւէք զերկիր (հարուածովք): Ոչ կարէ անիրաւել զարդար դատաստան իւր, եւ ընդ մեզ հաշտել: Անիրաւեաց զԱստուած, եւ կամաւ յանցեաւ ընդ օրէնս նորա: Յանիրաւողացն զերծանել. Լմբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»