- ՅԱՐԱՄՈՒՐ
- (-) NBH 2-0343 Chronological Sequence: Early classical, 11c, 12c ա.գ.մ. ՅԱՐԱՄՈՒՐ ՅԱՐԱՄՐԻ. գրի եւ ԱՐԱՄՈՒՐ. մանաւանդ ԶԱՐԱՄՈՒՐ, զոր տեսցես. Պնդապէս յարեալ, եւ որպէս թէ յարելով ամրացեալ. խտացեալ. բո՛ւռն. սաստիկ, հոծ. խիտ. խռկեալ. մթագին. մութն. միգամած. որպէս եւ Բուռն առնելով անձին, եւ իբր ընդ նեղ ծակ սպրդելով ʼի մթան, կամ ʼի մուր ծխոյ. որպէս յն. βίαιος, -ον , γέμων violentus, violentia եւ plenus, onustus եւ ἁχλή tenebrae, caligo եւն. (ստոյգ նշանակութիւնն հայկական բառիս է եւ եւս ստուգելի այլուստ. լծորդ է եւ յն. ) ἡρέμα sensim, paulatim, laute, tacite ). Տե՛ս եւ ՈՏՆԽԹԻ. *Մատուցեալ ʼի գերեզմանս բռեալս, ոսկերս յարամուրս գտանիցես. Ոսկ. յհ. ՟Ա. 1: *Առաքեցից զձեզ ընդ ամենայն տիեզերս, որք յար ʼի յարամրի եւ ʼի չարի իսկ կայցեն: Ի հոգոցն պատրանաց ʼի բազում յարամրի եւ ʼի միգի կան. Ոսկ. մ. ՟Ա. 16. 20: *Զնոսա սպրդողս անուանէ, որ կերպարանին եւ նեղին յարամրի առ մեզ ʼի ներքս մտանել: Զկերպարանս աստուածպաշտութեան, եւ առաքինութեան զգեցեալք՝ յարամրի ʼի ներքս մտանեն. Սարգ. յուդ. ՟Ա: եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Բ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.